Ինչ խախտումներ են արձանագրել պարեկները Երևանում, Շիրակում և Լոռիում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 30-ից հունիսի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1739 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 147 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 92, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 158 անձ։ 49 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 8-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 7-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 1-ը՝ փակված համարանիշերով, 1-ը անընթեռնելի համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի, 119-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 958-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 45 անձի։

Ոստիակնության տեղեկացմամբ՝ նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 947 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 74 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 18, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 84 անձ։ 11 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 59-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 355-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի պարեկները տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման են ենթարկել 9 անձի։

Մայիսի 30-ից հունիսի 6-ը Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 843 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 75 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 18, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 72 անձ։ 3 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 1-ը՝ փոխարինված համարանիշերով, 1-ը՝ փակված համարանիշերով, 2-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 56-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 413-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 13 անձի։