Էրդողանը հայտարարել է, թե իր դեմ հարձակումները հավասար են Թուրքիայի դեմ հարձակումներին

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Բոլոր նրանց իրական թիրախը, որոնք ճնշում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը կամ հենց նրա ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Թուրքիան է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱԶԿ-ի 30-րդ խորհրդատվական ու գնահատման արարողության փակման ժամանակ ունեցած ելույթում, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Ով այս աշխարհում հարձակվում է ձեր այս եղբոր վրա, իրականում հարձակվում է հենց Թուրքիայի վրա։ Կան մի խումբ մարդիկ, որոնք ամենատարբեր ստեր են ասում Էրդողանի և ԱԶԿ-ի մասի, մյուս մասն էլ պատրաստ է հավատալ բոլոր ստերերին իմ անձի, ԱԶԿ-ի և կադրերի մասին։ Նրանք, որոնց անհանգստացնում է մեծ և ուժեղ Թուրքիայի մեր նպատակը, թիրախավորում են մեզ ու մեր կառավարությանը, չեն կարողանում համակերպվել այն մակարդակի հետ, որին մեր երկիրը հասել է»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, թե ԱԶԿ-ն շարունակելու է իր քաղաքականությունը՝ պահպանելով «Թուրքիայի արժանապատիվ դիրքորոշումը Սիրիայից մինչև Իրաք, Սև ծովից մինչև Միջերկրական ծով»։

Էրդողանը նաև հայտնել է, որ Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։

«Բոլոր նրանք, որոնք մեզ խորհուրդ են տալիս ճկուն լինել ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում, երբեք կասկածի տակ չեն դրել իրենց հարաբերություններն ահաբեկչական կազմակերպությունների հետ, ինչն ապացուցում է, թե որքան ճիշտ է մեր վճռական դիրքորոշումը։ Եթե այն ակնկալիքները, որոնց մասին մենք հայտնել ենք մեր զրուցակիցներին, չբավարարվեն, մենք չեն փոխի մեր դիրքորոշումը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ Շվեդիան և Ֆինլանդիան դիմել են ՆԱՏՕ-ի անդամակցության համար, սակայն Թուրքիան դեմ է ու մի շարք պահանջներ է առաջ քաշում՝ նրանց մեղադրելով քուրդ «ահաբեկիչներին» աջակցելու մեջ։

Բացի այդ, Էրդողանը նաև նշել է, թե Ուկրաինայի պատերազմը փաստականների առումով  խուճապ է առաջացրել Եվրոպայում, մինչդեռ, ըստ նրա, Թուրքիան 11 տարի հաջողությամբ կառավարում է երկրում անօրինական միգրացիան։

Էմմա Չոբանյան