Այս անգամ արդյունք չարձանագրելու պարագայում կկորցնեք ժամանակ, մենք՝ բոլորս միասին, գուցե կրենք նաև անդառնալի հետևանքներ. Արթուր Գևորգյանը՝ վարչապետի ընտրության մասին

Լուրեր

23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
23.05.2026 | 10:37
Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական որոշ գինիների և կոնյակների վաճառքը Ռուսաստանում
23.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
Բոլորը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանը ֆեյբուքի իր էջում արված գրառմամբ կարծիք է հայտնել, որ մայիսի 8-ին կայանալիք ՀՀ վարչապետի ընտրությանը արդյունք չարձանագրելու պարագայում կկորցնեք ժամանակ, մենք՝ բոլորս միասին, գուցե կրենք նաև անդառնալի հետևանքներ:

 

«Սիրելի հայրենակիցներ, վաղը խորհրդարանում տեղի կունենա ՀՀ Վարչապետի ընտրությունը, որով հույս ունեմ վերջապես կհանգուցալուծվի վերջին շրջանում հանրապետությունում ստեղծված իրավիճակը: Քանի որ ժողովրդի կողմից ունեմ մանդատ և մասնակից եմ լինելու այս կարևոր, գուցե նաև ճակատագրական պրոցեսին, մինչև քվեարկելը, պարտքս եմ համարում հանրայնացնել այս հարցի շուրջ տեսակետս և հետևաբար քվեարկության որոշումս: Մեր նորանկախ հանրապետության 30 տարիների պատմության ընթացքում մենք հասցրել ենք տեսնել ու հաղթահարել ամենատարբեր քաղաքական ճգնաժամեր: Դրանք որքան էլ եղել են ցավալի, որքան էլ խանգարել են մեր զարգացմանն ու կայացմանը, միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ դրանք համարել ենք օրինաչափ, հասկացել ենք, որ համաշխարհային պատմության մեջ, քաղաքակրթական զարգացման տեսանկյունից մենք ևս բացառություն չենք: Տեսել ենք պետություններ և ժողովուրդներ, ովքեր մեզ հետ զուգահեռաբար անցել են միևնույն ճանապարհով: Մեզ համեմատելով նրանց հետ որոշ դեպքերում նախանձել ենք, որոշ դեպքերում էլ դաժան և քայքայիչ հետևանքներ տեսնելով փառք ենք տվել մեր օրվան ու կարգավիճակին: Այո, ինչ խոսք տարբերվել ենք բոլորից մեր խնդիրներով, բնական աղետ տեսնելու ճակատագրով,այլ է եղել մեր աշխարհագրական դիրքը, այլ են հարևանների հետ ունեցած մարտահրավերները: Մեր երկրի անցած ուղուն ու զարգացմանը գնահատական տալուց առաջ պետք է վերլուծել արտաքին պատճառները, մեզանից անկախ տեղի ունեցող իրողությունները և ինչ խոսք նաև բացառապես մեզանից կախված հանգամանքները:

Այսօր վստահ կարող եմ ասել կանգնած ենք վերջին տարբերակի առաջ: Մեզանից է կախված ամեն բան: Ժողովրդական շարժումը բացի նրանից, որ ի ցույց հանեց հասարակության մեջ տիրող դժգոհության աստիճանը միևնույն ժամանակ իր ժողովրդավարական ձևաչափով նպաստեց մեր երկրի վարկանիշի բարձրացմանն աշխարհում: Սրա մասին ես գրել էի իմ նախորդ հրապարակման մեջ՝ ապրիլի 26-ին: Այժմ ժամանակն է այն նյութականացնել: Պարզից էլ պարզ է, որ ժողովրդավարական նվաճումները խանդ և անհանգստություն են պատճառում շատերին, անգամ բարեկամներին: Դրա տակ կա քաղաքական, աշխարհքաղաքական դրդապատճառ: Բայց ամեն ժողովուրդ ինքն է ընտրում իր ապագայի ճանապարհը: Այսօր ունենք հնարավորություն աշխարհին ներկայանալ նորովի, նոր էջից: Արտաքին քաղաքականության առումով ստեղծվել է օրակարգ առաջարկելու իրավիճակ:

Դրա համար այսօր, առավել քան երբևէ, կարիք ունենք միասնության, ցույց տալով բոլորին, որ ազգային արժեքները ամեն ինչից վեր դասելը լոկ խոսքեր չեն: Պատմության մեջ միշտ էլ հասարակական բողոքի հսկա ալիքը իր ճանապարհին սրբել և զրոյացրել է այն բոլոր քաղաքական ուժերին, գործիչներին, նաև նրանց ովքեր հայրենանպաստ գործունեություն են ծավալել: Ցավոք շատ բաներ չեմ կարող բարձրաձայնել, և այս պահին բարոյական էլ չեմ համարում: Մայիսի 1-ին ես ընտություն եմ կատարել թիմային որոշման արդյունքում: Այդ օրը ես բարոյապես սխալ եմ համարել նման արտակարգ իրավիճակում դավաճանել կուսակցությանը, նաև հասկացել եմ, որ ապագայում դեռ կա փակուղի չմտնելու հնարավորություն։ Այս անգամ արդյունք չարձանագրելու պարագայում մենք կկորցնեք ժամանակ, մենք՝ բոլորս միասին, գուցե կրենք նաև անդառնալի հետևանքներ: Մեր պետությունն ու անկախությունը ձեռք ենք բերել արյան գնով, մեր տղաների արիության շնորհիվ, նրանց կորստի ցավով։ Ցավ որի միջով անցել եմ անձամբ իմ ընտանիքի հետ միասին: Իմ ողջ գիտակից կյանքում, պետական կառավարման մեջ աշխատելիս, ներդրել եմ կարողություններիս առավելագույնը: Դավթաշեն թաղամասը, որտեղ ապրել եմ, ղեկավարել եմ, այնուհետև ներկայացրել եմ ԱԺ-ում, համարել եմ հայրենիքիս մի փոքր մասը, ամեն ինչ արել և ապագայում էլ անելու եմ, որ այն լինի օրինակելի և լավագույնը: Բարձր եմ գնահատել մարդու կեցությունն ու արժանապատվությունը, միասնության մեջ եմ տեսել մեր հաջողության գրավականը և ապագայում էլ շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ ընտանիքի որդեգրած բարոյական սկզբունքներին: Աստված մեզ հետ, փառք մեր միասնությանն ու հայ ժողովրդին ի սփյուռս աշխարհի, հանուն մեր փոքր, բայց ՄԵՐ ու հզոր ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻ»: