ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացնում Ռումինիայում՝ Ուկրաինայի սահմանից ոչ հեռու

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռումինիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հինգ եվրոպական այլ երկրների ու ԱՄՆ-ի զինվորականներ մասնակցում են ռումինական Սմիրդան բնակավայրում (Գալացի գավառ) ՆԱՏՕ-ի Կենտրոնում ընթացող միջազգային վարժանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռումինիայի ռադիոն։

«Միջազգային զորավարժությունների ընթացքում այսօր տեղի կունենա նախապատրաստման սեգմենտը, որի ժամանակ ՆԱՏՕ-ի զինվորականները կօգտագործեն ցամաքային և օդային մարտական տեխնիկա։ Այդ միջազգային վարժանքներին, որոնք մայիսի 24-ից տեղի են ունենում Սմիրդանի Մարտական պատրաստության կենտրոնում, մասնակցում են ավելի քան հազար ռումինացի զինվորականներ՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Պորտուգալիայից եւ ԱՄՆ-ից ժամանած զինվորականների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռադիոկայանը նշում է, որ զորավարժությունների նպատակն է «փոխգործակցության մակարդակի բարձրացումը հրամանատարական վարժանքների միջոցով՝ համակարգիչների, տարածքում զորքերի զորաշարժերի եւ մարտական հրաձգություններով մարտավարական պատրաստության օգտագործմամբ։

Այս վարժանքների ընթացքում «Հարավ-Արեելք» բազմազգ բրիգադի հրամանատարությունը կատարալագործում է ՆԱՏՕ-ի հարավարևելյան տարածաշրջանում տեղաբաշխված ուժերի գլխավորման ունակությունը: Ըստ զանգվածային լրատվամիջոցների՝ խոսքը Scorpions Legacy-2022 ամենամյա զինավարժանքների մասին է, որոնց մասշտաբն այս տարի զգալիորեն մեծացվել Է:

Նշենք, որ Սմիրդան բնակավայրը գտնվում է Ուկրաինայի սահմանից 25 կիլոմետր և Մոլդովայի սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա։