Շիրակի համալսարանում առաջ եկած խնդին լուծում տալու լավագույն տարբերակը կառավարման խորհրդի արտահերթ նիստ հրավիրելն է. ԿԳՆ

Լուրեր

13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին ձեռնարկել բոլոր միջոցներն ուսումնական հաստատությունում բնականոն ուսումնական գործընթացը վերականգնելու համար: Միաժամանակ ընդգծում ենք, որ անթույլատրելի է բուհում ծագած աշխատանքային չկարգավորված հարաբերությունները տարածել նաև ուսանողների վրա, հատկապես նրանց համար այս պատասխանատու շրջանում, երբ առաջիկայում հերթական քննաշրջանն է և նման դրսևորումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ ակադեմիական արդյունքների վրա: Անդրադառնալով ամիսներ շարունակ Շիրակի պետական համալսարանում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտին` հարկ ենք համարում նշել, որ այդ խնդիրները բազմիցս քննարկվել են Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների, մասնավորապես նախկին նախարար Լևոն Մկրտչյանի և ՇՊՀ կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի մասնակցությամբ, որոնց վերաբերյալ կատարվել է հանրային իրազեկում:

Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռքբերվել աշխատանքային խնդիրները լուծել բացառապես իրավական ճանապարհով: Եթե առաջ են եկել նոր խնդիրներ ևս, ապա դրանց լուծման լավագույն տարբերակը կառավարման խորհրդի արտահերթ նիստ հրավիրելն է` մտահոգիչ հարցերից բխող օրակարգով:

Ինչ վերաբերում է շրջանառվող հայտարարություններին, թե ԿԳ նախարարի ժամանակավորպաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը երկուշաբթի ժամը 12-ին կլինի Գյումրիում, հարկ ենք համարում նշել, որ նման պայմանավորվածություն չի եղել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարիժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը պատրաստ է մասնակցել ՇՊՀ կառավարման խորհրդի արտահերթ նիստին: