Հայ-ադրբեջանական ևս մեկ երկկողմ հանձնաժողով է ստեղծվելու. ԱԳ փոխնախարարը մանրամասնում է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր Factor TV-ին տված հարցազրույցում հայտնել է, որ տրանսպորտային ուղիների և սահմանազատման հարցերով զբաղվող հայ-ադրբեջանական հանձնաժողովներից զատ՝ անհրաժեշտություն կա ստեղծել ևս մեկ երկկողմ հանձնաժողով:

Ըստ Պարույր Հովհաննիսյանի՝ թվով երրորդ հանձնաժողովը պետք է զբաղվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններով: Նրա փոխանցմամբ՝ այս հանձնաժողովի աշխատանքների շրջանակում քննարկելու են ադրբեջանական կողմի 5 և հայկական կողմի 6 կետերը:

«Պայմանագրի շուրջ բանակցությունները դեռևս չեն մեկնարկել: Երկու կողմերից ներկայացվել են առաջարկներ, որպեսզի ձևավորվեն բանակցային թիմեր, և տեղի ունենա առաջին հանդիպումը»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում և Ադրբեջանում արդեն երկու հանձնաժողով է ստեղծվել, որոնք զբաղվում են տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և սահմանագծման գործընթացներով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան