Լրագրողական կազմակերպությունների պահանջը ոստիկանությունից․ լրագրողների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի շարք լրագրողական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել ոստիկանների կողմից լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնություններ գործադրելու դեպքերի կապակցությամբ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Մայիսի 30-ին ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ընդդիմադիր ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել «Իրավունք» թերթի լրագրող Հրանտ Սաֆարյանի նկատմամբ՝ հարվածելով ու գցելով նրան։ Բախումների ընթացքում իրավապահները ուժ են գործադրել նաև «YerkirMedia.am» լրատվական կայքի խմբագիր Վահե Սարգսյանի նկատմամբ՝ փորձելով նրան բերման ենթարկել: Երկու լրագրողներն էլ այդտեղ են եղել՝ ակցիան լուսաբանելու համար և կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները։

Թեպետ ընդհարումների ժամանակ ոստիկանությունը չի կիրառում մահակներ, լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ և այլ հատուկ միջոցներ, այդուհանդերձ, իրավապահները զերծ չեն մնում անհամաչափ ուժի կիրառումից, մասնավորապես՝ ԶԼՄ ներկայացուցիչների գործունեությունը բռնությամբ խոչընդոտելուց։ Մինչդեռ, ոստիկանները պարտավոր են իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների համար աշխատանքի անվտանգ պայմաններ ապահովել։

Խստորեն դատապարտելով հարձակումները լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ՝ մենք՝ նորքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք ՀՀ ոստիկանությունից․

ծառայողական քննություն իրականացնել և բացահայտել իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին, նրանց պատասխանատվության ենթարկել և այդ մասին իրազեկել հասարակությանը,
միջոցներ ձեռնարկել՝ ոստիկանության ծառայողների առավել հմուտ գործելաոճի, լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ հարգանք և հանդուրժողականություն ցուցաբերելու, զանգվածային միջոցառումների ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների անվտանգության ապահովման համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ»