Պրիմորիեում Կոմկուսի խմբակցությունը հեռացրել է երկու պատգամավորի՝ պատերազմի դեմ բողոքելու համար

Լուրեր

11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
Բոլորը

Պրիմորյեի երկրամասի օրենսդիր ժողովի Կոմունիստական կուսակցության խմբակցությունը պատգամավորներ Լեոնիդ Վասյուկևիչին և Գենադի Շուլգային հեռացրել է խմբակցությունից՝ Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու և այդ երկրի տարածքից ռուսական զորքերի դուրսբերման կոչերի համար։ Կուսակցությունից հեռացման ընթացակարգը տեղի է ունեցել Կոմկուսի Պրիմորսկի շրջանային կոմիտեի բյուրոյի առաջարկությամբ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Խմբակցության նախագահ Անատոլի Դոլգաչովն ասել է, որ Վասյուկևիչն ու Շուլգան, որոնք Կոմկուսի անդամ չեն, «ընտրվել են միայն այն պատճառով, որ անցել են Կոմկուսի անվան տակ, իսկ հիմա դավաճանել են իրենց ընտրողներին»։

«Այդ պատգամավորներն իրենց դեմարշով վարկաբեկել են մեր կուսակցությանը, ուստի տեղ չունեն մեր շարքերում։ Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մենք աջակցում ենք մեր զինված ուժերի գործողություններին՝ ուղղված Ուկրաինայի ապազգայնացմանը»,- ընդգծել է Դոլգաչովը։

Լեոնիդ Վասյուկևիչը մայիսի 27-ին Պրիմորիեի օրենսդիր ժողովի նիստում ընթերցել է «պատգամավորների խմբի» դիմումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և դուրս բերել ռուսական զորքերն այնտեղից: Սակայն միայն Գենադի Շուլգան է հրապարակայնորեն պաշտպանել այս հակապատերազմական բողոքի ակցիան, իսկ Կոմունիստական կուսակցության խմբակցության ևս երկու անդամներ նույն հանդիպման ժամանակ հայտարարել են, որ իրենք կապ չունեն այդ դիմումի հետ։

Տաթև Ֆռանգյան