Թուրքիայում գնաճը կարագանա՝ հասնելով նոր աննախադեպ մակարդակի՝ ավելի քան 80%-ի

Լուրեր

11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
Բոլորը

Թուրքիայում սպառողական գնաճի մակարդակը մայիսին կբարձրանա մինչև ավելի քան 80 տոկոսի։ Այս մասին գրել է սյունակագիր Ալաթթին Աքթաշը, փոխանցում է «Ահվալ» գործակալությունը։

Աքթաշն իր հրապարակման մեջ նշում է, որ գնաճն ապրիլի 70 տոկոսից կարագանա՝ կապված սննդամթերքի, հագուստի, ռեստորանների և հյուրանոցների ծառայությունների գների աճի հետ։ Ըստ նրա՝ ամսական կտրվածքով գները, հավանաբար, աճել են 7,5 տոկոսով։

Հրապարակման հեղինակը նշում է, որ պարենային ապրանքների գները, որոնք կազմում են գնաճի ընդհանուր ցուցանիշի մոտ քառորդ մասը, այս ամիս, ապրիլի համեմատ, աճել են 14 տոկոսով՝ տարեկան աճը հասցնելով 115 տոկոսի։ Ըստ նրա՝ պարենային ապրանքների գների մակարդակի պատճառով է, որ թուրքերը չեն հավատում գնաճի պաշտոնական ընդհանուր տվյալների ճշգրտությանը։

Մասնագետի կարծիքով՝ հագուստի գները, որոնք ընդհանուր ինդեքսում կազմում են 6,4 տոկոս, հավանաբար, բարձրացել են ամսական 25 տոկոսով, մինչդեռ ռեստորանների և հյուրանոցների ծառայությունների գներն աճել են 10 տոկոսով։

Հավելենք, որ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի պայմաններում գնաճը վերջին 20 տարիների ամենաբարձր մակարդակին է հասել։

Էմմա Չոբանյան