Ցայտնոտի մեջ են անհաջողությունից․ ՀՀ-ում անկարգություն հրահրելու նպատակով մի՛ օգտագործեք Արցախը․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ

-Հունիսի 3-ին խորհրդարանում կհանդիպեք ձեր ընդդիմադիր գործընկերներին։ Նրանք գալիս են տեքստով, որի առաջին կետը հետևյալն է․ առաջարկում են ամրագրել, որ Հայաստանի համար անընդունելի է վերջնական մի լուծում, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ Ինչո՞ւ է այս հայտարարության տեքստը, որը նրանք ցանկանում են դնել քվեարկության որպես խորհրդարանի հայտարարություն, շանտաժ որակվել ձեր խմբակցության կողմից, և ասել եք, որ չեք մասնակցելու նիստին։ Մի՞թե ընդունելի կետեր չեն դրանք։

-Մենք հայտարարություն ենք տարածել, որ չենք մասնակցելու այդ արտահերթ նիստին, որովհետև դրա օրակարգը որևէ կերպ այս պահին կապ չունի այն օրակարգի հետ, որով մենք առաջնորդվում ենք, այսինքն՝ խորհրդարանական օրակարգի։ Մարդիկ ուղղակի որևէ կերպ ուզում են վերադառնալ խորհրդարան, այսինքն՝ այն, որ ի սկզբանե ասել էին, որ չեն վերադառնալու խորհրդարան, իրենց համար սողոսկելու տեղ են թողել այդ իրավիճակից և խորհրդարան են գալիս արտահերթ նիստով, սեփական օրակարգով, և ուզում են, իրենց պատկերացմամբ, մեզ հայրենասիրության դասեր տալ։ Սակայն դա այդպես չէ, մենք ունենք հստակ մեր օրակարգը և չենք առաջնորդվելու իրենց կեղծ օրակարգերով, կեղծ թեզերով, և որևէ ասելիք կամ քննարկելու բան չունենք իրենց հետ։

-Տիկի՛ն Դավոյան, օրեր առաջ այստեղ էր Արծվիկ Մինասյանը, և ասաց, որ ընդդիմությունը դուրս է գալիս փողոց, ոչ կառուցողական դիրքորոշման հանգում է հենց իշխանության պատճառով։ Դուք ասացիք՝ մենք նրանց հետ խոսելու բան չունենք, բայց խորհրդարանը նաև խոսելու տեղ է, միմյանց հետ քննարկելու ծրագրերը։ Իշխանության ծրագրերը շատ չե՞ն կարծր, և արդյո՞ք մերժողական պահվածքով դուք չեք նրանց մղում փողոց։

-Իմ ասածը հունիսի 3-ի մասին էր։ Մենք բազմիցս ասել ենք, Դուք շատ ճիշտ նշեցիք, որ խորհրդարանը խոսելու տեղ է, և խորհրդարանում բազմաթիվ առիթներ կան խոսելու։ Դա հենց այն հարթակն է, որտեղ պետք է խոսի և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, և՛ իրար հետ։ Եվ եղել են դեպքեր, երբ վարչապետն առաջարկեց հանդիպում, իրենք խորհրդարանում ընդունեցին, հետո գնացին՝ երկու ժամ հետո հայտարարություն տարածեցին, որ իրենք մերժում են այդ առաջարկը։ Իրենք որևէ երկխոսության պատրաստ չեն, իրենք ուզում են՝ դուրս գան փողոց, գոռգոռան, վազվզեն, ինչ-որ բաներ խոսեն, և հետո ասեն, որ մեր խոսքը տեղ չի հասնում։ Կամ հիմա ասում են՝ պիտի հանդիպենք այս նախարարի հետ, մյուս նախարարի հետ, մենք իրենց պետք է տեսնենք և հարցադրումներ անենք, հստակ պատասխաններ ստանանք․․․ հստակ պատասխաններ ստանալու տեղը Կառավարության հետ հարցուպատասխանի օրն է Ազգային ժողովում, երբ բոլոր նախարարները տեղում են լինում, կարելի է բոլորին անհատական ուղղել հարցեր և ստանալ պատասխաններ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան