Թուրքիան «Efes 2022» զորավարժություններ կանցկացնի 37 երկրի մասնակցությամբ, որոնց թվում են Ադրբեջանը, Ղազախստանն ու Ղրղզստանը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայի ԶՈւ-ն Էգեյան ծովում կանցկացնի «Efes 2022» խոշորագույն համատեղ զորավարժությունները, որոնց կմասնակցեն 37 երկրի ավելի քան 1000 զինծառայողներ, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նշվում է, որ վարժանքներին կմասնակցեն զինվորականներ Ադրբեջանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Պակիստանից, Ալբանիայից, Ղազախստանից,Ղրղզստանից, Իտալիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից։ Նրանք մշակելու են համատեղ ցամաքային և ծովային, ինչպես դեսանտի իջեցման գործողությունների հմտություններ։

Զորավարժություններին մասնակցելու են իտալական ֆրեգատ, Ch-53 ուղղաթիռներ, հաուբիցներ, զրահատեխնիկա և ԱՄՆ ԶՈւ-ի դեսանտային նավ և այլ տեխնիկա։

Թուրքիայի ՊՆ աղբյուրների տվյալներով՝ զորավարժությունները կազմակերպվելու են Իզմիրի Դողանբեյ զորավարժարանում և ավարտվելու են հունիսի երկրորդ կեսին։

Նշվում է, որ «Efes 2022»-ը Էգեյան ծովի տարածաշրջանում ամենամեծ համատեղ զորավարժությունն է։ Թուրքիայի զինված ուժերից զորավարժություններին կմասնակցի շուրջ 10 հազար զինվորական։ 2016 թվականին այս վարժանքներին մասնակցել է 8, 2018-ին՝ 20 երկիր։ Այս տարվա զորավարժություններն ամենամեծն են լինելու։

Հավելենք, որ Ղազախստանն ու Ղրղզստանը, որոնք մասնակցելու են զորավարժություններին, Հայաստանի հետ միասին ՀԱՊԿ անդամ են։

Էմմա Չոբանյան