Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 24 նոր դեպք է արձանագրվել
Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 24 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 963-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից:
Կատարվել է 10 307 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 48 պացիենտ:
Առ այսօր ապաքինվել է 412 606 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 385:
Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի. մահացածների թիվը 8625 է: