Զորակոչիկն առողջական լուրջ խնդիրներով կզորակոչվեր զինվորական ծառայության, եթե չդիմեր իր իրավունքների պաշտպանության համար. ՀՔԱՎ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Զորակոչիկ Տ․Ս․-ն ունի սրտի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ, սակայն 2020 թ․ ձմեռային զորակոչին վերջինիս տրված ախտորոշումը չէր համապատասխանում իր առողջական վիճակին։ Այս մասին տեղեկացնւմ են ՀՔԱՎ գրասենյակից։

Կենտրոնական բժշկական հանձնաժողովը հետազոտության արդյունքներով եզրակացրել էր, որ Տ․Ս․-ն սահմանափակումով պիտանի է զինծառայությանը, մինչդեռ զորակոչիկի առողջական խնդիրների պատշաճ հետազոտման արդյունքում վերջինիս պետք է տրամադրվեր տարկետում բուժման նպատակով՝ համաձայն ՀՀ Կառավարության 2018 թ․ 404 որոշման 28-րդ հոդվածի ա կետի. Կենտրոնական բժշկական հանձնաժողովը պիտանիության վերաբերյալ որոշումը կայացրել էր առանց զորակոչիկի առողջական վիճակի օբյեկտիվ և ամբողջական հետազոտության։

Զորակոչիկը, չհամաձայնելով իր առողջական վիճակի մասին ԿԲՀ-ի եզրակացության հետ, հրաժարվել էր մեկնել զինվորական ծառայության։ Արդյունքում՝ 2021 թ․ ապրիլի 26-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար վերջինիս նկատմամբ հարուցվել էր քրեական գործ և առաջադրվել մեղադրանք, որի շրջանակներում նշանակվել էր նաև դատաբժշկական փորձաքննություն։

Իր իրավունքները պաշտպանելիս Տ․Ս․-ն բախվելով այս խնդիրներին՝ դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ Վերջինս, բացի զորակոչիկին իր իրավունքների վերաբերյալ անհրաժեշտ իրավախորհրդատվություն տրամադրելուց, Տ․Ս․-ի առողջական վիճակի պարզաբանման նպատակով գրություն էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ զորակոչիկի առողջական վիճակի հետազոտման ոչ բոլոր տվյալներն են արձանագրվել բժշկական փաստաթղթերում և չի իրականացվել օբյեկտիվ և անհրաժեշտ հետազոտություն՝ նախքան պիտանիության մասին որոշում կայացնելը։ Սակայն Պաշտպանության նախարարությունն առանց որևէ հիմնավորման գտել էր, որ որոշումն իրավաչափ է, իսկ զորակոչիկը ենթակա է զինվորական ծառայության զորակոչվելու։

Մինչդեռ, քրեական գործի շրջանակներում զորակոչիկի առողջական վիճակը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ տրված ախտորոշումն էականորեն տարբերվում էր 2020 թ․ ձմեռային զորակոչին ԿԲՀ եզրակացությամբ տրված ախտորոշումից, որից հետո 2022 թ․ ամառային զորակոչին իրականացված անհրաժեշտ այլ հետազոտությունների արդյունքում զորակոչիկին ԿԲՀ եզրակացության հիման վրա կտրվի տարկետում բուժման նպատակով, 1 տարի ժամկետով։

Ստացվում է, որ զորակոչիկ Տ․Ս․-ն, ունենալով սրտի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ և ենթակա լինելով բուժման նպատակով տարկետման, պետք է մեկներ զինվորական ծառայության, եթե չհայտներ իր անհամաձայնությունը ԿԲՀ-ի՝ իր իրավունքներն ու ազատությունները խախտող ակնհայտ ոչ իրավաչափ որոշմանը։