Մայր թատրոնը 100 տարեկան է. տեղի է ունեցել նոր ներկայացման առաջնախաղը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 26-ին տեղի է ունեցել Բերթոլթ Բրեխթի «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» ներկայացման առաջնախաղը՝ որպես Մայր թատրոնի 100-ամյակի գլխավոր իրադարձություն. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Ներկայացման բեմադրիչն է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը: Մեկ բեմահարթակում կողք կողքի հանդես են գալիս սունդուկյանցիների ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ դերասանները:

Ներկայացման գլխավոր դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանը, Աննա Էլբակյանը, Ալբերտ Սաֆարյանը:

Ներկայացումը պատմագանգստերական դրամա է Հիտլերի և նրա համախոհների մասին: Դրաման պատմում է, թե ինչպես է գանգստեր Արթուրո Ուին ամեն գնով իշխանության ձգտում՝ խտրականություն չդնելով միջոցների միջև:

Գործողությունը պայմանականորեն տեղի է ունենում Չիկագոյում: Բրեխթն այս պիեսում ծաղրում, մերկացնում ու դատապարտում է բռնակալությունը և նրա միանձնյա ղեկավարին:

Ներկայացումը բոլոր ժամանակների տոտալիտար ռեժիմների, հանցագործների, անբարոյականների և մարդասպանների մասին է, որոնց կարիերան չէր կայանա, եթե չլինեին փոքրոգությունը, վախկոտությունը, անտարբերությունը և կոռուպցիան:

Ա. Էլբակյանի խոսքով՝ մարդկությունը, որ հեռացել է Աստծո սահմանած բարոյական չափանիշներից ու պատվիրաններից, պետք է հասկանա՝ ինչպես ապաշխարի, որ իրականությունն այսքան կնճռոտ, դաժան ու փուչ չլինի»,- ասված է հաղորդագրությունում: