Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ֆոնին մեկ տարում սննդամթերքի գներն աճել են շուրջ 160 տոկոսով

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Թուրքիայի Քաղծառայողների արհմիությունները ներկայացնող կոնֆեդերացիան պարզել է, որ երկրում սննդամթերքի գները մեկ տարում աճել են 159,6 տոկոսով, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Կոնֆեդերացիայի (Birleşik Kamu-İş) վերջին հետազոտությունը ստեղծել է «գնումների զամբյուղ», որը բաղկացած է 64 հիմնական ապրանքների գներից, որոնք պարբերաբար ձեռք են բերում սպառողները։

«Ժողովրդական գնաճ» անվանումը ստացած հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ 2022 թվականի մայիսին այդ ապրանքները գնելու համար 159,6 տոկոսով ավելի են վճարել՝ 2021 թվականի մայիսի համեմատ։ «Գնումների զամբյուղի» գինը 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին աճել է 65,5 տոկոսով։

Հավելենք, որ Թուրքիայում սոցիալական լարվածությունը հասել է բարձր մակարդակի, երկրում աննախադեպ գնաճ է։ Ապրիլին կառավարության կողմից ղեկավարվող Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հայտնել էր, որ տարեկան գնաճը 69,97 տոկոս է, որը վերջին 20 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ Իսկ ահա անկախ ENAG խումբը գնաճի ցուցանիշը գնահատում է 156,86 տոկոս։

Էմմա Չոբանյան