Վանեցյանի «բացահայտումը». ձերբակալվե՞լ է Փաշինյանին և իրեն գաղտնալսողը, թե՞ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազանգերի գաղտնալսման ձայնագրությունների հրապարակումից շուրջ 4 տարի է անցել։ Այս աղմկահարույց միջադեպի մասնակիցներից ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը, որն արդեն ընդդիմության շարքերում է, գաղտնալսման վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել: Նա վերջերս տված հարցազրույցներից մեկում ասել է, թե գտել է գաղտնալսողին և ձերբակալել:

Այս հայտարարությունից մի քանի շաբաթ անց Արթուր Վանեցյանը, սակայն, մտափոխվել է: Հատուկ ծառայության նախկին ղեկավարը, որը հարցազրույցում շատ հստակ հաստատել էր գաղտնալսողին ձերբակալելու մասին տեղեկությունը, այսօր Factor TV-ի հետ զրույցում վերաձևակերպեց իր իսկ ասածը:

«Ես չեմ ասել, որ բռնել եմ, ձերբակալել եմ: Ես ասել եմ, որ հայտնաբերվել է, բերվել է այստեղ, ՔԿ-ն գործ է քննել, ես տեղյակ չեմ, թե ինչ են արել»,- ասաց նա։

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պնդում է՝ որքան էլ Արթուր Վանեցյանը վերաձևակերպի իր խոսքերը, նրա ասածներով պետք է Գլխավոր դատախազությունը զբաղվի:

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուժերի հետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Վանեցյանը ո՛չ հստակեցնում է, թե իր դիրքորոշման փոփոխությունն ինչով է պայմանավորված, ո՛չ էլ մանրամասնում, թե այդ դեպքում գաղտնալսողն ի՞նչ կարգավիճակով է հայտնվել իրավապահների ձեռքում:

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը տարակուսելի է համարում Արթուր Վանեցյանի հայտարարությունը, թե ենթադրյալ գաղտնալսողը բերվել է Հայաստան, բայց չի ձերբակալվել: Անդրանիկ Քոչարյանը բացառում է, որ գաղտնալսողը քաղաքական որոշման արդյունքում կարող էր ազատ կարձակվել: Ըստ նրա՝ Վանեցյանի փոխանցած տեղեկություններով պետք է հենց ԱԱԾ-ն զբաղվի:

Անդրանիկ Քոչարյանը մեզ հետ զրույցում ավելի վաղ հայտնել, իսկ այսօր էլ վերահաստատել է, որ Վանեցյանն իրեն հայտնել է գաղտնալսման պատվիրատուի անունը: Այսօր Արթուր Վանեցյանն այս մասին որևէ մանրամասն չհայտնեց:

Հիշեցնենք՝ հրապարակված գաղտնալսումների ձայնագրություններում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նախ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, ապա Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում էր 1998-2008 թվականներին Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանին և Զինված ուժերի ԳՇ նախկին պետ, այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործի շրջանակում կալանավորելու միջնորդությունների հարցը:

Հայաստանյան իրավապահ կառույցների ղեկավարներն այս սկանդալային գաղտնալսման շուրջ միմյանց հակասող տեղեկություններ են տալիս: Այդ ժամանակ ՔԿ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հայկ Գրիգորյանը գաղտնալսումից մեկ ամիս անց հայտնել էր, թե որ տարածաշրջանից է կատարվել գաղտնալսումը: Իսկ ահա գաղտնալսված Արթուր Վանեցյանը գրեթե նույն ժամանակահատվածում հայտարարում էր, թե պատվիրատուին շատերն են ճանաչում:

ՔԿ-ի և ԱԱԾ նախկին ղեկավարի՝ գաղտնալսման պատվիրատուի և իրականացնողի վերաբերյալ կցկտուր տեղեկությունների ֆոնին մեկ ամիս առաջ խորհրդարանում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց, որ իրավապահներին չի հաջողվել գործը բացահայտել:

Իրավապահ համակարգի այս անգործությունն ուշագրավ է դառնում Նիկոլ Փաշինյանի՝ գաղտնալսումից մի քանի ժամ անց ուժայիններին տված հանձնարարականների ֆոնին, «Ռեյդ արեք, ասֆալտին փռեք, գտեք, պարոնա՛յք իրավապահներ»։

Նիկոլ Փաշինյանը, որը 2018-ին խիստ ցուցումներ էր տալիս իրավապահներին, վերջին շրջանում այս թեմային ընդհանրապես չի անդրադառնում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան