Բելառուսը դատի՞ է տվել Հայաստանին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵԱՏՄ անդամ Բելառուսի Հանրապետությունը դատական կարգով վիճարկում է Հայաստանի Հանրապետության Կառավարության պետական գնումների կայքի ոչ թափանցիկ լինելը։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց գնումների փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը։

«Հայաստանի պետական գնումների կայքը թափանցիկության առումով խնդիր ունի, չի համապատասխանում ԵԱՏՄ պայմանագրերին, մասնավորապես հոդված 88-ի դրույթներին։ Ստացվում է՝ ՀՀ կառավարությունը ստանձնում է պարտավորություններ՝ առանց դրանք պատշաճ կերպով կատարելու»,- ասաց փորձագետը։

Մանուկյանի խոսքով՝ ԵՍՏՄ անդամ Բելառուսի կառավարությունը բավականին լուրջ է վերաբերվում իր ստանձնած պարտավորություններին և «սուբյեկտների շահերի պաշտպանությանը», ինչը ցանկալի կլիներ, որ լիներ նաև ՀՀ կառավարության կողմից։

«Նորմալ չէ, որ մենք ստանձնել ենք պարտավորություններ, սակայն չենք փորձում դա ֆորմալացնել: Եթե ՀՀ կառավարությունը միշտ բարձրաձայնում է, որ հավասար ու մրցակցային պայմաններ է տեղծում, ապա դա պետք է ապահովի»,- ընդգծեց տնտեսագետը`հավելելով. «Մրցակցային շուկայի մի պայմանն էլ տեղեկատվության թափանցիկությունն է։ Այս պարագայում այնքան էլ կարևոր չէ, որ սրա մասին Բելառուսն է բարձրաձայնում, այլ այլն, որ եթե մենք ուզում ենք հնարավորինս մրցակցային շուկա ունենալ, ապա պետք է տեղեկատվության թափանցիկությունն ապահովենք»:

Թե Հայաստանի համար ինչպիսի իրավական հետևանքներ կարող է ունենալ Բելառուսի այս քայլը և ինչ պետք է անի հայկական կողմը` շտկելու իրավիճակը` փորձեցինք պարզել ՀՀ կառավարությունից, որի լրատվական ծառայությունից factor.am-ի հարցմանն ի պատասխան` խոստացան տեղեկատվությանը ծանոթանալուց հետո մեկնաբանությամբ հանդես գալ։