«Փաստ» օրաթերթը գրում է.
Մի խումբ տնտեսագետներ մի քանի ծրագրով փորձում են հանդիպել ժողովրդի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Փաստ»-ի թղթակցի հետ զրույցում նրանցից մեկը ներկայացրել է ակցիաներից մեկը: Նրանք առաջարկում են ճանապարհները փակելուն զուգընթաց փակել տխրահռչակ գեներալ Միհրան Պողոսյանի` «Քեթրինի Միհրանի» բանանի ու ցիտրուսների պահեստների ճանապարհները, որպեսզի նա չկարողանա իր բանանները խանութներ հասցնել: Իսկ մեկ–երկու օր ուշացնելու դեպքում փտած բանանները կմնան գեներալի «վզին»: Նա տվեց նաև «Քեթրինի» Միհրանի պահեստների հասցեները. Զեյթունի Ռուբինյանց փողոցի «Քեթրինի» պահեստը, Բյուրեղավանի «Միկմետալի» պահեստները (պահեստը պատկանում է նրա հանրահայտ քեռիներին):
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: