Անկարայում ԱՄՆ դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ բողոք ներկայացնելու

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքին կանչել են Թուրքիայի ԱԳ նախարարություն՝ նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած հանրահավաքի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարության կապակցությամբ թուրքական կողմի մտահոգությունը ներկայացնելու։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱԳՆ-ում իր աղբյուրներին։

Նշվում է, որ հազարավոր մարդիկ շաբաթ հավաքվել էին ցույցի՝ իրենց բողոքն արտահայտելու նախագահին և պետությանը վիրավորելու համար թուրք ընդդիմադիր գործիչ Ջանան Քաֆթանջիօղլուի դատապարտման դեմ:

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կազմակերպած հանրահավաքի առիթով ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ Թուրքիայում ապրող ԱՄՆ քաղաքացիներին զգուշացում է արվել հանրահավաքի ընթացքում ոստիկանության հնարավոր կոշտ միջամտությունների մասին: Միաժամանակ, ԱՄՆ քաղաքացիներին կոչ էր արվել խուսափել հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին ներկա գտնվելուց:

Հայտարարության մեջ ոստիկանության կողմից կոշտ գործողությունների հավանականությունը հիմնավորվել է նախկինում արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների ու ջրցան մեքենաների կիրառման նախադեպերով։

Այս գնահատականները դուր չեն եկել Թուրքիայի ղեկավարությանը, և ԱԳՆ-ում ամերիկացի դեսպանին ասել են, որ հանրահավաքների ժամանակ թուրքական ուժային ստորաբաժանումների կիրառած կոշտ միջոցների մասին պնդումները հիմնազուրկ են։

Ավելի ուշ էլ Թուրքիայի ԱԳՆ-ն է նմանատիպ հայտարարություն տարածել` ԱՄՆ-ում բնակվող իր քաղաքացիներին կոչ անելով զերծ մնալ հանրահավաքներին ու խոշոր միջոցառումներին մասնակցելուց: Հայտարարության մեջ խոսվել է ԱՄՆ-ում ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու նախկին դեպքերի մասին, գրում է ermenihaber-ը։