ԱԺ-ում ցուցակ են կազմել. Փաշինյանը, Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կհրավիրվե՞ն քննիչ հանձնաժողով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.01.2026 | 23:30
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլը
16.01.2026 | 23:14
Ադրբեջանում 340 քաղբանտարկյալ կա․ իրավապաշտպաններ
16.01.2026 | 23:08
Ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
16.01.2026 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.01.2026 | 22:40
Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ
16.01.2026 | 22:29
Հանրայինը՝ միանգամից երեք ալիքներով Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Ծննդյան պատարագը հեռարձակելու և Մայր Աթոռից հայրապետական պատարագը չհեռարձակելու մասին
16.01.2026 | 22:13
Պակիստանը հայտարարել է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համագործակցության շրջանակի նախագծի քննարկման մասին
16.01.2026 | 22:00
Վթար Էջմիածին-Երևան ճանապարհին. 4 տուժած հոսպիտալացվել է
16.01.2026 | 21:54
Կեղծ խաղարկություններ՝ բանկերի անունից. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
16.01.2026 | 21:41
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ըստ դատարանի, պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը
16.01.2026 | 21:28
Կատարի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
16.01.2026 | 21:15
Արծաթապատ եղջյուր, հեծանվային սաղավարտ․ Փաշինյանի ստացած նվերները փոխանցվել են Վարչապետի աշխատակազմի օգտագործմանը
16.01.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ․ Թրամփի ուղին մտնում է գործնական փուլ․ իրագործելի՞ է ՀՀ-ԱՄՆ մեգանախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2026 | 20:45
Եպիսկոպոսը դատի է տվել Մայր Աթոռին, կաթողիկոսը՝ սառեցրել թեմի հաշիվները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2026 | 20:32
Խորհրդարանում տեղի ունեցող այս գործընթացները հակասում են խոսքի ազատության և ԶԼՄ-ների գործունեության երաշխիքներին. Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
Բոլորը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն այսօր ՔՊ-ականների մասնակցությամբ նիստ է անցկացրել։ Ցուցակ են կազմել, թե հունիսի ընթացքում ում են հրավիրելու հանձնաժողով:

ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը Factor TV-ին տեղեկացրեց, որ հաջորդ ամսվա ընթացքում քննիչ հանձնաժողով են հրավիրելու Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցություններին մասնակցած նախկին պաշտոնյաներին: Ենթադրելի է, որ հանձնաժողով են հրավիրվելու Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և նրանց իշխանության տարիներին արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած գործիչները: ՔՊ-ական պատգամավորը նախկին նախագահների և նախկին նախարարների այցը հանձնաժողով չի բացառում:

Հաջորդ ամիս նախատեսվում է քննիչ հանձնաժողով հրավիրել 6-8 նախկին պաշտոնյայի: Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում նրանց ծանուցում են հանձնաժողով ներկայանալու համար: Որոշել են նախ լսել նախարարներին, ապա՝ քաղաքական ղեկավարներին:

Հանձնաժողովում հրավիրյալի կարգավիճակ ունեցող, արտախորհրդարանական «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի խոսքով՝ նախկին որոշումներ կայացնողներին քննելը հնարավորություն կտա բացահայտել համակարգային խնդիրները․ «Եթե նախկին ղեկավարներն ու պաշտոնատար անձինք, որոնք մասնակցել են բանակցություններին, որոշումներ կայացնողներ են եղել սպառազինության գնման հետ կապված, եթե ուզում են, որ ամեն ինչ բացահայտվի և մասնակցություն ունենան, ապա այդ ժամանակ ավելի հեշտ պարզ կլինի, թե ինչ է եղել»։

Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ հանձնաժողովի անդամներն այս ընթացքում ուսումնասիրում են Պաշտպանության նախարարությունից ստացված 10 հազար էջ ծավալով փաստաթղթերը: Դրանք առնչվում են նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին կայացված որոշումներին:

Խորհրդարանական ընդդիմությունը, որ մինչ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային ակցիաների մեկնարկն էր բոյկոտել քննիչ հանձնաժողովի աշխատանքերը, այժմ անիմաստ է համարում Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի որոշումները մեկնաբանելը: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը փոխանցեց՝ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելով՝ արդեն իսկ դիրքորոշում են հայտնել, որ իշխանության կողմից ստեղծված հանձնաժողովն օբյեկտիվ քննություն չի կարող իրականացնել:

Ընդդիմադիր պատգամավորն ակնարկում է պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Բաբայանի կողմից հանձնաժողովը լքելը: Սամվել Բաբայանը քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու մասին հայտնել էր մեկ ամիս առաջ՝ նշելով, որ նախապես որոշված կանոնները չեն պահպանվում և ինքը չի ցանկանում որևէ մեկին խայտառակել: Մեկ ամիս անց էլ Բաբայանը չի հիմնավորել, թե ինչո՞ւ է լքել հանձնաժողովը: Factor TV-ին այսօր չհաջողվեց կապ հաստատել Սամվել Բաբայանի հետ: Օգնականը փոխանցեց, որ նա թեման առայժմ  չի ցանկանում մեկնաբանել:

Այնինչ ՔՊ-ում հույս ունեն, որ հանձնաժողովի շրջանակում կհաջողվի համագործակցել Սամվել Բաբայանի հետ:

Դավիթ Սանասարյանը տեղեկություններ առայժմ չունի, թե ինչու է Սամվել Բաբայանը լքել հանձնաժողովը, բայց շեշտում է՝ եթե այն հիմնական առաքելությունից շեղվի, ինքը ևս կհեռանա:

Իշխանության քննադատները նշում են՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները չեն կարողանալու պատերազմի որևէ մեղավորի բացահայտել, քանի որ պատերազմը ՔՊ-ականների ձախողված կառավարման հետևանք է: Բացի այս, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած մեկ այլ՝ 2016 թվականի քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը, մեկ տարվա աշխատանքներից հետո հանրությանը որևէ բացահայտում չներկայացրեց, չնայած աղմկահարույց բացահայտումներ էին խոստանում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան