Բայրամովը հայտարարել է, որ հետևողական ջանքեր են գործադրվում Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

Լուրեր

20.08.2026 | 15:18
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 15:15
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կխաղա Մեդիալիգայում
20.08.2026 | 15:14
«Ուժեղ Հայաստանը» Հայկ Ֆարմանյանի փոխարեն այլ թեկնածու առաջադրեց․ ԱԺ-ն կրկին հանձնաժողովի նախագահ կընտրի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:10
Կառավարությունը հաստատել է 2026-2031 թթ․ ծրագիրը // Եվրոպոլում ՀՀ կապի սպայի գրասենյակ է բացվել․ ԼՈՒՐԵՐ
20.08.2026 | 15:08
Ճամբարակի վթարից տուժած 6 զինծառայողներից 3-ը բժշկական միջամտության կարիք չունի
20.08.2026 | 15:05
Ռոբասերժասամվելական է, իսկ Տեր Արամը չի կարող լինել նիկոլական. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:00
Հայկ Կոնջորյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են խորհրդարանական համագործակցությունն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
20.08.2026 | 14:54
Ժոզե Մոուրինյոն պատասխանել է Լամին Յամալի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին
20.08.2026 | 14:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 14:44
Ուղերձ եմ տվել, որ չափազանցությունների գիրկն ընկնել պետք չէ. Փաշինյանը` Արեգնազ Մանուկյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չընտրվեցին․ ընդդիմությունը նախագահ ունի միայն ԱԺ հանձնաժողովներից մեկում
20.08.2026 | 14:35
Վերջը դիվերսիֆիկացիան է. Փաշինյանը` ՌԴ սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:30
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 14:25
2026-ի առաջին կիսամյակում անչափահասների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ 1041 վարույթ է քննվել
20.08.2026 | 14:18
Երթևեկել են մեքենայով, որը շահագործման չպետք է լիներ. Փաշինյանը` Ճամբարակում տեղի ունեցած վթարի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Իտալիայի Թուրին քաղաքում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 132-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բայրամովը նիստի մասնակիցներին տեղեկացրել է տարածաշրջանում առկա իրավիճակի,  Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Նախարարը նշել է, որ ներկայումս հետևողական ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Բայրամովը նշել է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի  միջնորդությամբ դրական ազդեցություն է ունեցել այդ գործընթացի վրա։

Նա նաև ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդման համար՝ հավելելով, որ Եվրոպայի խորհուրդը կարող է նպաստել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը և դրական է գնահատել Ադրբեջանի ու Հայաստանի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպման կազմակերպումը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ։

Էմմա Չոբանյան