ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ձեռքբերմանը. Բորել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
Բոլորը

Եվրամիությունը կտրամադրի ցանկացած հնարավոր աջակցություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի իրականացման համար, եթե այդպիսին ձեռք բերվի։ Այս մասին ասել է ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը` պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է, արդյոք, ԵՄ-ն անվտանգության երաշխիքներ տրամադրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան։

«Մենք իսկապես շատ ուրախ կլինեինք, եթե այդ համաձայնությունը ձեռք բերվի։ Եվ մենք աշխատում ենք երկու կողմերի հետ, որպեսզի նրանք իսկապես ձգտեն այդ համաձայնությանը: Բայց մենք դեռ հեռու ենք դրանից։ Սակայն եթե դա տեղի ունենա, ԵՄ-ն կտրամադրի բոլոր հնարավոր օգնությունները՝ աջակցելու համաձայնագրի իրականացմանը»,- ասել է Բորելը։

Նա նաև անդրադարձել է Հայաստանի հետ Գործընկերության խորհրդի շրջանակում հանդիպումներին։

«Ուրախ եմ, որ ունեմ Հայաստանի հետ Գործընկերության խորհրդի այս հանդիպումը։ Այն տեղի է ունեցել բարդ իրավիճակում։ Մենք գիտենք, թե ինչպես է ուկրաինական պատերազմն ազդում ողջ աշխարհի և, մասնավորապես, տարածաշրջանի վրա։ Բայց դա նաև պահ է՝ բարեփոխումների ուղղությամբ աշխատանքը շարունակելու և այս Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լիովին զարգացնելու համար»,- ասել է Բորելը:

Եվրոպացի պաշտոնյան նաև շեշտել է, որ ՀՀ-ի հետ հարաբերություններում դեռ բարեփոխումների կարիք կա։

«Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները շատ լավ են, բայց դեռ բարեփոխումներ կան անելու։ Եվ այս հանդիպումը լավ առիթ կլինի՝ խրախուսելու Հայաստանին շարունակել եվրոպական ուղին, շարունակել աշխատանքը՝ իրականացնելու այս Գործընկերության համաձայնագրի բոլոր նպատակներն ու խնդիրները։ Այս [Գործընկերության] խորհուրդը նաև լավ առիթ է, որպեսզի հայկական կողմը մեզանից իմանա, թե ինչպես ենք ընկալում Ուկրաինայում պատերազմը, այս պատերազմի հետևանքները և ինչպես ու ինչու ենք շարունակելու աջակցել ուկրաինացիներին նրանց պայքարում, որպեսզի պահպանեն իրենց անկախությունն ու ինքնիշխանությունը Ռուսաստանի ագրեսիայի դիմաց»,- ասել է Բորելը։

Տաթև Ֆռանգյան