Կապանի ոստիկանությունը պատշաճ քննություն չի իրականացրել․ ՀՔԱՎ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման մասին ՀՔԱՎ-ի հաղորդման հիմքով փաստերը պատշաճ չեն ուսումնասիրվել և քրեական գործ չի հարուցվել․ տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։

«2022 թ․ ապրիլի 9-ին ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը իր գործընկերներ Լևոն Բարսեղյանի և Լարիսա Մինասյանի հետ գտնվել է Կապանի «Էլեգանտ» սրճարանում։ Սյուզի Բադոյան անունով օգտատերը «Facebook» սոցիալական կայքի իր էջում տարածել է վերոհիշյալ սրճարանում արված լուսանկար՝ կից գրառմամբ՝ «Խիստ մտահոգիչ լուսանկար է փոխանցվել ինձ՝ Կապանի «Էլեգանտ» ռեստորանից»։ Լուսանկարը հրապարակվել է նաև «Հրապարակ» օրաթերթում։

Անձնական տեղեկությունների տեսագրման և լրատվամիջոցով լուսանկարի տարածման արդյունքում խախտվել են Արթուր Սաքունցի և իր գործընկերների մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության և անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի հիմնարար իրավունքները, որի հիմքով ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Դատախազությունը այն վերահասցեագրել է Սյունիքի մարզի դատախազություն, որն էլ՝ ՀՀ ոստիկանության Կապանի բաժին։

Հանցագործության դեպքի բացակայության հիմքով Ոստիկանության Կապանի բաժնի հետաքննության բաժնի ավագ տեսուչ Ս.Ա. Հարությունյանը քրեական գործ չի հարուցել»,- գրում է ՀՔԱՎ-ը։