Վրաերթի դեպք, մետրոյի աշխատանքի խոչընդոտում. որտե՞ղ է սկսվում և ավարտվում խաղաղ ակցիաների սահմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 14:37
«Ինտերի» ու «Միլանի» ֆուտբոլիստներն անցնում են մարմնավաճառության հետ կապված աղմկահարույց գործով
22.04.2026 | 14:29
Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք․ խուզարկությամբ հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք
22.04.2026 | 14:20
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել
22.04.2026 | 14:13
Ստեփանակերտի Մայր տաճարի թիրախավորումը և հիմնահատակ քանդումը միջազգային իրավունքի և դատական ակտերի բացահայտ խախտում է․ Արցախի Միություն
22.04.2026 | 14:08
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի օրակարգը
22.04.2026 | 14:05
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը հաղթեց ու կգոտեմարտի բրոնզե մեդալի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 13:58
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
22.04.2026 | 13:50
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն այժմ լավ ընկերներ են. Ուիթկոֆ
22.04.2026 | 13:42
Ուկրաինան դիմել է Թուրքիային՝ Զելենսկիի և Պուտինի հանդիպումը հյուրընկալելու խնդրանքով
22.04.2026 | 13:34
Քննարկվել են Կոտայքի մի շարք հուշարձանների ամրակայման, վերականգնման և պահպանության հարցեր
22.04.2026 | 13:27
Սամվել Կարապետյանի ուժը ԿԸՀ-ում գրանցվել է «Ուժեղ Հայաստան» անվամբ
22.04.2026 | 13:16
Իրանն Իսրայելին մեղադրել է Թեհրանի և Բաքվի միջև թշնամանք հրահրելու փորձի մեջ
22.04.2026 | 13:08
UFC-ն հաստատել է Էդմեն Շահբազյանի ու Բրենդան Ալենի մենամարտը
22.04.2026 | 13:00
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ԵՄ-ին անդամակցելով՝ «Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի 23 տոկոսը»
22.04.2026 | 12:59
Վրաստանի ՊՆ-ում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը
Բոլորը

Ընդդիմությունը շարունակում է մայրաքաղաքում քայլերթեր, ավտոերթեր անցկացնելու և ճանապարհներ արգելափակելու մարտավարությունը։ Այսօրվա ակցիաների ընթացքում 364 ցուցարար է տարվել ոստիկանական բաժանմունքներ։ Եղել են դեպքեր, երբ ոստիկանները բերման են ենթարկել բողոքի ակցիաներին չմասնակցողների։ Փորձ է եղել բերման ենթարկել նաև Արծվիկ Մինասյանին և Տիգրան Աբրահամյանին, սակայն իրավապահներն իմանալով, որ պատգամավորներ են, նրանց ազատ են արձակել։

Ցուցարարներն այսօր փորձել են նաև կաթվածահար անել մետրոյի աշխատանքը։ Մետրոյի «Երիտասարդական» կայարան ցուցարարների մուտքից հետո ժամը 11։39-ին դադարեցվել է գնացքների երթևեկությունը, փակվել են բոլոր կայարանների մուտքերը՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։ Այս մասին հայտնել էր Երևանի մետրոպոլիտենը։ Մետրոյի բնականոն աշխատանքը վերականգնվել է ժամը 12:04-ին: Հետագայում մետրոպոլիտենի ֆեյսբուքյան պաշտոնական էջից հեռացվել է այս գրառումը։

Այսօրվա ակցիաների ընթացքում ևս բռնության մի շարք դեպքեր են արձանագրվել, որոշ ցուցարարներ մարմնական վնասվածքներ են ստացել․ ցուցարարներից մեկի ձեռքն է վնասվել, մեկ այլ ակցիայի ժամանակ էլ ոստիկանական ուժերը Թումանյան-Նալբանդյան խաչմերուկից քաղաքացիներին բերման ենթարկելիս վնասել են քաղաքացու աչքը։

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը պնդում է՝ ոստիկաններն անտեղի չեն հարվածում և որևէ ծայրահեղ միջոցի չեն դիմում, բացառիկ դեպքերում է, որ նրանք անհամաչափ ուժ են կիրառում։

«Այս պահի դրությամբ՝ 31 ծառայողական քննություն է իրականացվում ոստիկանության տարբեր ծառայողների կողմից որոշ գործողությունների առնչությամբ, նաև 20 գործերով նախապատրաստվում են նյութեր, 2 քրեական գործ արդեն հարուցված է՝ ոստիկանների գործողությունների առնչությամբ, երկուսն էլ հարվածելու հետ են կապված»,- նշեց փոխոստիկանապետը:

Այսօր Կոմիտասի պողոտայում նաև վրաերթի դեպք է գրանցվել․ ավտոմեքենան, ճեղքելով ցուցարարների շղթան, անցել է փողոցը փակած ցուցարարներից մեկի ոտքի վրայով ու վնասել ոտնաթաթը։ Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց և առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել։

Ալեք Մանուկյան փողոցում էլ քաղաքացին դժգոհում է, որ սահմանափակվել է իր ազատ տեղաշարժվելու իրավունքը, մեկ այլ դեպքում էլ վարորդը, որ մինչ այդ ճանապարհ էր զիջել ցուցարարներին, պահանջում է իրեն ճանապարհ տալ։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր անդրադարձավ այդ խնդրին․ «Մենք ըմբռնումով ենք մոտենում մեր այն քաղաքացիներին, որոնք կարող են չկիսել մեր պայքարի միջոցները և դժգոհել։ Ներողություն եմ խնդրում մեր այն քաղաքացիներից, ում որևէ ձևով անհանգստություն ենք պատճառում»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հիշեցնում է, որ հավաքների ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ, և ենթադրվում է, որ հավաքը կարող է խոչընդոտել այլոց իրավունքների իրացումը։ Սակայն շեշտում է՝ այլոց ազատ տեղաշարժի իրավունքը խոչընդոտելը պետք է համաչափ լինի։ Ըստ նրա՝ կարևոր է, թե բողոքի ակցիան ինչ մասշտաբների է, ինչ խնդրի մասին են բարձրաձայնում, որքան մարդ է մասնակցում և որքան ժամանակ կարող են, օրինակ, փակ պահել տվյալ փողոցը։

Իսկ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ եթե անգամ ակցիա իրականացնողն ընդամենը մեկ անձ է, ապա իրավունք ունի իր դժգոհությունն արտահայտելու և պիտի չխախտվեն նրա իրավունքները։ Շեշտում է՝ քաղաքացին է որոշում՝ ինչպես արտահայտել իր բողոքը։

Իոաննիսյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ը դատապարտում է փողոց փակելն այն դեպքում, երբ դա ինքնանպատակ է և անհարմարություն է ստեղծում այլոց համար։ Եթե հավաքները սակավաթիվ են, ապա ցուցարարներն առավելագույնը 5 ժամ կարող են առանձին խնդրի մասին բարձրաձայնելու համար փողոց փակել։ Ըստ Իոաննիսյանի՝ հայաստանյան ընդդիմության՝ այս օրերին ընթացող ակցիաների դեպքում ևս այդ խնդիրը կա։

«Երևի այս երկրում չի մնացել մարդ, որը չգիտի՝ կան ցուցարարներ, որոնք պահաջ ունեն և, այս առումով, փողոց փակելը դառնում է ինքնանպատակ, առավել ևս, երբ դա արվում է շատ քիչ քանակությամբ ցուցարարով, օրինակ՝ 3 ցուցարարներ, յուրաքանչյուրը՝ մի մեքենայի ղեկին, սկսում են երթևեկել, պարալիզացնում են երթևեկությունը և անհարմարություն ստեղծում մեծ թվով մարդկանց համար։ Վարորդին, առանց անհրաժեշտության, արգելվում է ընթանալ շատ ցածր արագությամբ՝ խոչընդոտելով մյուսների երթևեկությունը»,- պարզաբանում է Իոաննիսյանը։

Դիտարկմանը, թե ցուցարարների նպատակը հենց երթևեկությունը կաթվածահար անելն է, Իոաննիսյանն արձագանքում է, որ ՄԻԵԴ-ի գնահատականներով՝ նույնիսկ դա չի կարող համաչափ նպատակ լինել, և պետությունը կարող է պայքարել այդ նպատակի դեմ, սակայն ողջամիտ ժամկետ տալուց և հավաքի մասնակիցներին հստակ պահանջներ ներկայացնելուց հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան