Ինչ հիմնավորմամբ է մերժվել Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունը․ դատախազության պարզաբանումը

Լուրեր

07.05.2024 | 15:46
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Սլովակիան համատեղ պաշտպանական արտադրություն են սկսելու
07.05.2024 | 15:38
Ամենայն Հայոց Կաթողիկոսը քաղաքական շարժում է առաջնորդում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 15:30
Իմ խորհուրդն էր ԵՄ երկրներին՝ բոյկոտել Պուտինի երդմնակալությունը․ Բորել
07.05.2024 | 15:23
Պուտինից երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ, ոնց որ, չեմ ստացել, Էրդողանից ստացել էի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 15:19
Ի՞նչ է քննարկելու Փաշինյանը Պուտինի հետ, սահմանազատման աշխատանքները հասնում են Կիրանց․ ԼՈՒՐԵՐ
07.05.2024 | 15:13
Ես կողմ եմ Ալիևի գաղափարին, որ մինչև նոյեմբեր ստորագրվի պայմանագիրը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 15:02
Քրեական վարույթ է նախաձեռնվել Արթուր Խաչատրյանին ոստիկանության տանելու օրինականության հարցով
07.05.2024 | 14:56
Էդ ի՞նչ եք ասում` տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 14:45
Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել
07.05.2024 | 14:42
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ
07.05.2024 | 14:33
Ոչնչացվել է վտանգավոր սննդամթերքը
07.05.2024 | 14:28
ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին տեղեկություններ ունեմ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 14:21
Վաշինգտոնը Թուրքիային և Իսրայելին կոչ է անում լուծել տարաձայնությունները
07.05.2024 | 14:10
Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 103 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված
07.05.2024 | 14:00
Չեմ կարծում, որ ամեն տարի պետք է ՌԴ-ում մասնակցեմ շքերթին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել  2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող քրգործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

«Առանձին լրատվամիջոցներ «Դատախազը հանձնարարել է գործողություններ ձեռնարկել Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ» վերտառությամբ տեղեկատվություն են հրապարակել, որը որոշակի թյուրընկալումների տեղիք է տալիս:

Գլխավոր դատախազությունը հարկ է համարում պարզաբանել, որ խնդրո առարկա ներկայացված միջնորդությունը քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից բավարարվել է մասնակի: Մասնավորապես՝ միջնորդության մեջ նշված հանգամանքների ստուգման նպատակով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու ցուցում տալու մասով այն բավարարվել է, իսկ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով՝ մերժվել այն հիմնավորմամբ, որ միջնորդության մեջ նշված՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հանցանք կատարելու մասին փաստական տվյալները, լինելով միջնորդության հեղինակների վերլուծություններն ու հետևությունները, հիմնված են այնպիսի հանգամանքների վրա, որոնք դեռևս ենթակա են քրեական գործով ստուգման։

Եվ հենց քրեական գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման նպատակով անհրաժեշտ գործողությունների կատարումն ապահովելու ուղղությամբ էլ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության շրջանակներում արդեն իսկ ձեռնարկվել են դատախազական ներգործության համապատասխան միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում։