Թուրքիայում կարծիքներ են հնչում, որ եթե Էրդողանը պարտվի ընտրություններում, իշխանության խաղաղ անցումը կասկածելի է

Լուրեր

20.08.2026 | 16:17
«Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով վարչական վարույթ է հարուցվել
20.08.2026 | 16:06
Ազատ ոճի հայ ըմբիշներն անհաջող մեկնարկեցին Մ-20 ԱԱ-ում
20.08.2026 | 15:51
Վահագն Ալեքսանյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցությունը
20.08.2026 | 15:40
Սա «վրեժխնդրությո՞ւն» է ձեր թեկնածուներին չընտրելու համար․ Թունյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:29
Քյարքին ՀՀ տարածք չէ, Արծվաշենը ՀՀ տարածք է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:18
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 15:15
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կխաղա Մեդիալիգայում
20.08.2026 | 15:14
«Ուժեղ Հայաստանը» Հայկ Ֆարմանյանի փոխարեն այլ թեկնածու առաջադրեց․ ԱԺ-ն հանձնաժողովի նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:10
Կառավարությունը հաստատել է 2026-2031 թթ․ ծրագիրը // Եվրոպոլում ՀՀ կապի սպայի գրասենյակ է բացվել․ ԼՈՒՐԵՐ
20.08.2026 | 15:08
Ճամբարակի վթարից տուժած 6 զինծառայողներից 3-ը բժշկական միջամտության կարիք չունի
20.08.2026 | 15:05
Ռոբասերժասամվելական է, իսկ Տեր Արամը չի կարող լինել նիկոլական. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 15:00
Հայկ Կոնջորյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են խորհրդարանական համագործակցությունն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
20.08.2026 | 14:54
Ժոզե Մոուրինյոն պատասխանել է Լամին Յամալի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին
20.08.2026 | 14:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 14:44
Ուղերձ եմ տվել, որ չափազանցությունների գիրկն ընկնել պետք չէ. Փաշինյանը` Արեգնազ Մանուկյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լուրջ կասկածներ կան այն հարցում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թույլ կտա իշխանության խաղաղ անցում, եթե 2023 թվականի ընտրություններում պարտվի։ Այս մասին հայտարարել է քուրդ քաղաքական գործիչ Ահմեդ Թյուրքը, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Թյուրքը, որը քրդամետ տարբեր կուսակցություններից պատգամավոր է եղել, հարավարևելյան Մարդին նահանգի քաղաքապետը և հեռացվել է պաշտոնից կառավարության կողմից, ասել է, որ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ի վիճակի չէ հաղթել ընտրություններում։ Նա նշել է, որ ԱԶԿ-ն շարժվում է ավելի շատ ազգայնական հայացքներով՝ նմանվելով  իր կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցությանը։

«Այս երկրում ԱԶԿ-ն չի կարող ստանալ իր ուզած ձայները։ Այդ պատճառով մենք բախվում ենք մի մտածելակերպի, որը զերծ չի մնա ցանկացած տեսակի քաղաքական խարդախությունների, մարտավարությունների ու անօրինական մեթոդների, որոնք հասարակությունը ներքաշում են քաոսի ու հակամարտության մեջ»,- ասել է քաղաքական գործիչը։

Նա նշել է, որ Էրդողանը, հավանաբար, ամեն հնարավոր միջոց կգործադրի, որ մնա իշխանության։

«Իսկ ընդդիմությունը հստակ դիրքորոշում չունի։ Նրանք իրենց խաղադրույքն անում են ընտրությունների վրա, բայց քանի դեռ նրանք փողոցում չգործեն ժողովրդի հետ միասին և չստիպեն, որ մարդիկ մասնակցեն ընդդիմադիր գործունեությանը, միայն երազանք են վաճառելու»,- ասել Թյուրքը։

Նա նաև խոսել է ընդդիմադիր կուսակցությունների՝ Թուրքիային կրկին խորհրդարանական համակարգ վերադարձնելու ծրագրերի մասին։

«Եթե ժողովրդավարական կարգի հարցը Թուրքիայում չլուծվի քրդական հարցի հետ միասին, ցանկացած իրագործում կլինի անբավարար։ Քրդերը տեղյակ են այս մասին։ Չնայած ամեն ինչին՝ քուրդ ժողովուրդը շատ ուժեղ պաշտպանում է իր սեփական գործը»,- ասել է Ահմեդ Թյուրքը։

Ըստ նրա՝ «Ազգային դաշինքը» պետք է լավ գնահատի այն «հստակ փաստը», որ նրանք չեն կարող հաղթել ընտրություններում առանց քրդերի։

Թյուրքն նաև նշել է, որ չի կարծում, թե քրդերը կքվեարկեն մայրաքաղաք Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշի օգտին, որն ընտրվել է հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP), բայց նախկինում MHP-ի անդամ է եղել։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղուն էլ, ըստ նրա, լավն է, սակայն Դիարբեքիրում ու Ռիզեում տարբեր է խոսում։

Քրդական քվեարկությունը վճռորոշ նշանակություն ունեցավ 2019 թվականի տեղական ընտրություններում, երբ երկու քաղաքապետերը ստանձնեցին իրենց պաշտոնը՝ վերջ տալով Թուրքիայի խոշորագույն քաղաքներում ավելի քան երկու տասնամյակ պահպանողական քաղաքապետերի կառավարմանը: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) չմասնակցեց ընտրություններին, փոխարենը նախընտրեց քարոզչություն իրականացնել իր ընտրազանգվածի համար՝ կոչ անելով քվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին:

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանը կհավաքի ձայների 40 տոկոսը, եթե ընտրություններն անցկացվեին հիմա, իսկ CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 30 տոկոսը։ Իսկ ահա HDP-ի բանտարկված նախկին նախագահ Սելահեթթին Դեմիրթաշը, որը 2018 թվականի ընտրություններում Էրդողանի դեմ պայքարում էր ճաղերի հետևից, կհավաքեր ձայների 15 տոկոսը։

Էմմա Չոբանյան