Շատ ճկուն մերժում է եղել նշաձողն իջեցնելու առաջարկին. Վիգեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
Բոլորը

«Կարևոր է, որ բանակցությունները սկսվեն, որի ընթաքում կխոսեն բովանդակային հարցերի մասին: Այժմ, ըստ էության, ուրվագծվել է բանակցային գործընթացի շրջանակը. Ադրբեջանի նեկայացրած հինգ կետերում դա ամբողջական չէ»,- այս մասին Factor.TV-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերին ի պատասխան հայկական կողմից ավելացվել են ևս վեց կետեր:

«Մարդիկ կան, որ բանակցությունները չսկսելու կողմնակից են, բայց դրա շարունակությունը կլինի սահմանին լարված վիճակը՝ բախումներ, դիպուկահարներ… Ինչ-որ մարդիկ երազում են դրա մասին, բայց Հայաստանի իշխանություններն անում են ամեն ինչ, որ գործը դրան չհասնի»,- նշեց պատգամավորը:

«Երբ որ ասում ենք, որ պետք է ճշտվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, նկատի ունենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մազի սահմանները: Երբ որ խոսում ենք Ղարաբաղի մասին, պետք է նաև հաշվի առնենք, որ ԼՂ բնակչության 20 տոկոսը եղել են ադրբեջանցիներ, մենք մեզ համար պետք է քննարկենք, պարզենք, թե մենք ուզո՞ւմ ենք, որ նրանք վերադառնան Ղարաբաղ, թե ոչ»,- ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցով նշաձողն իջեցնելու վերաբերյալ միջազգային հանրության առաջարկին՝ Խաչատրյանը նշեց. «Շատ ճկուն մերժում է եղել նշաձողն իջեցնելու առաջարկին»:

Մանրամասները՝ տեսանյութում: