Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է ավելի քան 1 միլիոն մարդ
Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 001 443 ամբողջական պատվաստում. հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նախարարությունը հայտնում է, որ միայն առաջին դեղաչափով պատվաստումների թիվը 130 հազար 74 է:
Կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափով կատարվել է 51 361 պատվաստում: