Այն բոլոր արժեքներն ու սկզբունքները, որոնց համար իրենց կյանքն են տվել մեր տղաները, այդ նույն արժեքների ու սկզբունքների համար մենք պետք է ապրենք ու գործենք․ Արտակ Բեգլարյան

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը մայիսի 12-ին ողջույնի խոսքով է հանդես եկել ԱրՊՀ 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված ուսանողական գիտաժողովին․ տեղեկացնում են ԱՀ կառավարությունից։

Երկօրյա գիտաժողովին մասնակցում են ուսանողներ և դասախոսներ ԱՀ ևՀՀ տարբեր համալսարաններից:

Խոնարհման ու գնահատականի խոսք հնչեցնելով 44-օրյա պատերազմում մարտիրոսված 26 ուսանող-ազատամարտիկների հիշատակին՝ պետական նախարարը միջոցառումը որակել է համահայկական նշանակության՝ Արցախին բարոյական աջակցության ցուցաբերման առումով, ինչը լրացուցիչ պարտավորություն է սահմանում յուրաքանչյուրի համար սովորելու, աշխատելու և գիտական գործունեություն ծավալելու ուղղությամբ:

«Այն բոլոր արժեքներն ու սկզբունքները, որոնց համար իրենց կյանքն են զոհել մեր տղաները, այդ նույն արժեքների ու սկզբունքների համար մենք պետք է ապրենք ու գործենք: Մենք պետք է գիտակցենք, որ մեր իրավիճակը բավականին դժվար է, բայց փակուղային չէ լուծումներ գտնելու առումով: Եվ եթե ունենանք պատշաճ որակներ, արժեհամակարգ ու սկզբունքներ, համոզված եմ, որ կարդարացնենք մեր նահատակների երազանքներն ու սպասումները: Այս առումով բոլորս երիտասարդ սերնդի կողքին ենք, որպեսզի ճիշտ ճանապարհ ընտրեք ու վստահ ընթացք ունենաք»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Աշխատակարգի համաձայն՝ գիտաժողովը ընթացել է մասնախմբերում: Երեկոյան պետական նախարարը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել զոհված ուսանողների հիշատակին կազմակերպված հուշ-երեկոյին: