Բոլոր անկլավները ՀՀ-ինը պիտի լինեն, ներառյալ՝ Արծվաշենը․ Ադրբեջանը Առաջին հանրապետության հետևորդն է, ո՛չ խորհրդային․ Ռուբեն Գալչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քարտեզագետ, աշխարհագրագետ Ռուբեն Գալչյանի հետ

Պարո՛ն Գալչյան, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե Բաքուն ու Երևանը համաձայնեցրել են ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովի կազմը։ ՀՀ ԱԳՆ-ից Factor TV-ն հարցմամբ փորձում է պարզել՝ ովքեր են ընդգրկվելու հանձնաժողովի կազմ։ Բայրամովն ասել է, որ ադրբեջանական կողմը Երևանին առաջարկել է ավելի բարձր մակարդակով հանձնաժողով կազմակերպել, որ հանձնաժողովը ղեկավարող անձը լինի փոխվարչապետի մակարդակով։ Ի՞նչ տարբերակներ կարող են լինել հանձնաժողովի, ղեկավարման ի՞նչ մակարդակ կարող է այն ունենալ և ինչի՞ն պիտի հակվի ՀՀ-ն։

-Ես կարծում եմ՝ հանձնաժողովի ղեկավարը պետք է լինի բարձրաստիճան պաշտոնյա, որ կարողանա որոշումներ տալ։ Հանձնաժողովի համար մարդիկ են պետք, որոնք տեղյակ են, թե ինչպես է կատարվում սահմանագծումը։ Եվրախորհուրդն ունի որոշ առաջարկներ, թե ինչպես են կատարվում սահմանազատումն ու սահմանագծումը։ Մարդիկ պիտի լինեն, որ ծանոթ լինեն այդ օրենքներին։ Դրա մեջ ներառվում են նաև մարդու իրավունքները, եթե մի գյուղացու արտը մի կողմում է, տունը՝ այլ, պիտի որոշվի, թե ինչպես կարող է սահմանը գծվել, որ նա չբաժանվի իր ապրուստից։ Հաճախ գալիս է բնական սահմանի հարցը՝ գետ է հոսում, առաջարկվում է հետևել դրանց։ Անպայման մասնագետներ և տեղյակ մարդիկ պետք է ընդգրկվեն հանձնաժողովում։

-Ո՞րն է այն քարտեզը, որի տակ ստորագրել են Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը, որով երկուսն էլ ընդունել են երկու պետությունների սահմանը։ Ինչպես կարելի է դատել մինչ օրս հնչած հայտարարություններից՝ ՀՀ-ի պաշտոնյաները պնդում են, որ պետք է հիմք ընդունվի իրավական հիմք ունեցող և ստորագրված քարտեզը սահմանագծելիս։ Արդյո՞ք դա 1926 թվականի քարտեզն է։

-Ո՛չ, դա չէր։ Դա այն քարտեզն է, որը պարոն Պուտինն ասաց՝ միայն մենք ունենք այդ քարտեզը, դուք չունեք։ Դա է, և ըստ իրեն՝ միայն դրա վրա հիմնվելով այդ գործը պիտի արվի։ Իսկ եթե այսօրվա քարտեզները նայենք, այսօրվա քարտեզների տակ ՀՀ-ն և Ադրբեջանը երկուսն էլ ստորագրել են, դրանք զինվորական շտաբում պատրաստված քարտեզներ են՝ 1930-ականների, և մինչև 1980-ականները նույնությամբ տպվել և հրապարակվել են։

-Իսկ ի՞նչ կարգավիճակ ունեն այդտեղ անկլավները։

-Անկլավները դրանց մեջ արդեն տրված են Ադրբեջանին, բայց թե ինչպես են տրվել, ոչ ոք չգիտի։ Դրա հիմքը՝ ինչու է անկլավ ստեղծվել և տրվել Ադրբեջանին, գոնե իմ իմացած փաստաթղթերի մեջ գոյություն չունի։ Եվ քանի մասնագետների հարցրել եմ, ոչ ոք տեղյակ չէ՝ ոչինչ չեն գտել դրա վերաբերյալ։ Սակայն չմոռանանք, որ Ադրբեջանը հերքում է՝ ասում է, որ ինքը Առաջին Հանրապետության իրավահաջորդն է, և ո՛չ Խորհրդային Ադրբեջանի։ Այսինքն՝ եթե Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանները չի ընդունում ինքը, անկլավները ևս չպիտի ընդունի, գոյություն չունեին 1918 թվականին անկլավներ Առաջին Հանրապետության ժամանակ։ Ուրեմն՝ անկլավներն ընդհանրապես բոլորը ՀՀ-ինն են, ներառյալ՝ Արծվաշենը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսնյութում։

Ռոբերտ Անանյան