Բնակարանային գողության փորձի համար ձերբակալվածը նախկինում նույն շենքի այլ բնակարանից էր գողություն արել

Լուրեր

11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մայիսի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բարբյուսի փողոցի 30 շենքի մի բնակարան գող է մտել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ծառայողները պարզել են, որ ժամը 20.40-ի սահմաններում անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր առաջին հարկի բնակարանի պատշգամբի դուռը, սակայն նկատելով տանտիրոջը՝ փախել էր:

Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումներ։ Շուտով օպերատիվ տեղեկություններ ստացվեցին ենթադրյալ հանցանքը կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Դեպքից 2 ժամ չանցած՝ 36-ամյա տղամարդը հայտնաբերվեց Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում և, բնակարանային գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց։ Նա ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց:

Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց նաև, որ դա նրա միակ հանցարարքը չէ։ Փետրվարի 12-ին գողություն էր արել նույն շենքի մեկ այլ բնակարանից։

Բացելով 3-րդ հարկի բնակարանի պատշգամբի դուռը՝ մտել էր տուն և գողացել ոսկյա ու արծաթյա զարդեր, կենցաղային իրեր: Այդ դեպքով ևս հարուցվել է քրեական գործ։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: