Բուսաբանական այգում 30 տարում ոչ մի պետական ներդրում չի արվել․ վիճակը վատ է․ Արսեն Գասպարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը կազմել է Բուսաբանական այգու վերածննդի ծրագիր, որը նախատեսում է բարեկարգման, արդիականացման աշխատանքներ տարբեր ուղղություններով: Որպես առաջին քայլ ստեղծվել է «Բուսաբանական այգու ընկերներ» հարթակը, որով նախատեսվում է ներգրավել անհատների, որոնք կաջակցեն, իրենց ներդրումը կունենան ծրագրերում: Այս մասին «Բուսաբանական այգու վերածննդի ծրագրերը, «Կյանքի պուրակի» ստեղծման աշխատանքները թեմայով ասուլիսում տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Արսեն Գասպարյանը:

Նրա խոսքով՝ աշխարհում կա նման պրակտիկա, երբ բուսաբանական այգիներին կից գործում են այդպիսի հարթակներ, որոնք օգնում են այգու գործունեությանը:

Գասպարյանը հավելեց, որ հարթակը գործելու է թափանցիկ, յուրաքանչյուր ներդրող տեղեկանալու է, թե գումարներն ինչ ուղղություններով են ծախսվելու: Ստացվում է՝ մարդիկ փոքր ներդրումներով կկարողանան մեծ ծրագրեր իրականացնել Բուսաբանական այգում:

Արսեն Գասպարյանը տեղեկացրեց, որ ֆինանսական միջոցներ ներգրավելու առումով, որպես երկրորդ բաղադրիչ, աշխատելու են նաև բիզնես ընկերությունների հետ:

«Այգում խնդիրները բազմաթիվ են, 30 տարի լուրջ ներդրումներ չեն արվել: Մենք պետք է կարողանանք այդ խնդիրները լուծել, որ զարգացումն ապահովենք: Առաջին կարևոր հարցը անվտանգությունն է: Մենք այս պահին ունենք երկու անվտանգության աշխատող՝ 80 հա տարածքի համար: Այդ մակարդակով անվտանգություն չես կարող ապահովել: Մարդիկ հաճախ ցանկապատը կոտրում են, վնասում են, բույսեր են գողանում: Դրանից բացի, տարածքը մեծ է և ոչ մարդաշատ, մարդիկ ներխուժում են ու ապօրինի գործունեությամբ են զբաղվում

Հաջորդ կարևոր խնդիրը լուսավորությունն է: Դրա բացակայության պայմաններում մարդիկ երեկոյան չեն կարողանում անվտանգ այցելել այգի:

Այգու տարածքում կան անապատային տարածքներ, որտեղ ոռոգման ցանց ունենալու անհրաժեշտություն կա: Դա հնարավորություն կտա նոր շունչ հաղորդել տարածքի այդ հատվածին:

Բուսաբանական այգին մշակել է խնդիրների լուծմանն ուղղված ռազմավարություն, որը շուտով ներկայացնելու է կառավարությանն աջակցություն ստանալու նպատակով»,- նշեց Արսեն Գասպարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: