Արցախում առաջին անգամ կազմակերպվել են «QUEST» խաղեր

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 8-ին «Զորաց ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Արցախում առաջին անգամ կազմակերպվել են «QUEST» խաղեր՝ նվիրված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 30-ամյակին, տեղեկացնում է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Խաղերի մասնակիցներն Արցախի 20 ուսումնական հաստատությունների թիմերն էին՝ յուրաքանչյուր թիմում 5 աշակերտի ընդգրկմամբ, զինղեկի առաջնորդությամբ։ Խաղերի մեկնարկը տրվեց «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքից՝ հանդիսավոր բացման արարողությամբ։

«Այսօր մեր երկիրը կանգնած է բարդ աշխարհաքաղաքական իրողությունների առաջ։ Մենք պիտի համախմբվենք, պիտի կարողանանք վերականգնել մեր պետականությունը։ Մեր ինքնության պահպանման համար անչափ կարևոր է դաստիարակել այնպիսի սերունդ, որն ունակ կլինի կերտելու փայլուն ապագա ու լուսավոր ճանապարհ»,- ողջույնի խոսքում նշեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։

ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի նախազորակոչային պատրաստության բաժնի վարիչ Դավիթ Օհանջանյանը ներկայացրեց խաղ-մրցույթի նպատակը․ «Թիմային ինտելեկտուալ այս խաղը կազմակերպվել է աշակերտների մեջ սերմանելու հայրենասիրություն, հայրենաճանաչություն, խնդիրներ լուծելու հմտություններ։ Ակնկալում ենք, որ մեր աշակերտները կսկսեն ավելի լավ տիրապետել Արցախի պատմությանը, նրա հերոսական անցյալին, կոգեշնչվեն ու կառաջնորդվեն Արցախի քաջարի որդիների սխրանքներով։» Խաղի կանոններն էլ մասնակիցներին ներկայացրեց ՀՀ-ից հրավիրված մասնագետ Միքայել Հովհաննիսյանը.

«Խաղը կազմակերպվում է Ստեփանակերտ-Ասկերան բնագծով, ընդգրկում է 12 առաջադրանք՝ հանելուկների տեսքով։ Նկարագրված են պատմամշակութային արժեքներ, հուշարձաններ։ Մրցակից թիմերը պետք է գուշակեն՝ ինչի մասին է խոսքը, գտնեն այն, լուսանկարվեն և անցնեն հաջորդ առաջադրանքին: Հաղթող է ճանաչվում այն թիմը, որը կատարել է ավելի շատ առաջադրանքներ: 3 ժամ անց բոլոր թիմերը պետք է վերադառնան ելման կետ, որտեղ էլ կամփոփվեն արդյունքները»։

«QUEST» ինտելեկտուալ-շարժական խաղերն ավարտվեցին հետևյալ արդյունքներով՝ առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղում Ասկերանի շրջանի Այգեստանի միջնակարգ դպրոցն է, իսկ երրորդը՝ Ստեփանակերտի համար 12 դպրոցի թիմը: Հաղթող թիմերը պարգևատրվեցին արժեքավոր նվերներով։