Ադրբեջանցի գործչի ժեստը սպառնալիք է Վրաստանի հայությանը․ վիրահայերի արձագանքը

Լուրեր

20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության հայազգի անդամ Արսեն Կարապետյանը դատապարտելով իր ադրբեջանցի կուսակից Ահմեդ Իմամկուլիևի՝ հրապարակայնորեն «Գորշ գայլերի» նշանի ցուցադրումը, այն փոքրոգի քայլ է համարել. գրում է aliq.ge-ն:

«Իմանալով Ահմեդին՝ ես, մեղմ ասած, տհաճորեն զարմացած եմ նրա արարքով, երկրորդ՝ չեմ կարծում, որ Չավուշօղլուի վարքագծի վերարտադրումը կամ դա պաշտպանելը կարող է դիվիդենտներ բերել որևէ մեկին, երրորդ՝ որևէ մեկն իրավունք չունի Վրաստանի բազմազգ, հանդուրժող և բազմամշակութային միջավայր դիսբալանս մտցնել։ Ամենակարևորը՝ ապրիլի 24-ին նման արարքն առնվազն կոռեկտ չէ, շատ ցածր է թե՛ Չավուշօղլիի, թե՛ նրան սատարողների կողմից» — «Ալիք մեդիայի» հետ զրույցում մեկնաբանել է կուսակցության անդամ Արսեն Կարապետյանը։

«Այստեղ կարևորը ոչ քաղաքական հանձնառությունն է, ոչ կուսակցական ոգին, ոչ ազգությունը, միայն՝ մարդկային որակները․ հայ ժողովրդի ողբերգությունը ողջ քաղաքակիրթ աշխարհի ցավն է, իսկ իմ ժողովրդի այս ցավի հետ կապված ցանկացած սիմվոլիկան վերածել էժան փիառի կամ ինքնադրսևորման միջոցի, անընդունելի եմ համարում, կապ չունի, թե որ կողմից է» — հավելում է նա։

«Եվրոպական Վրաստան» կուսակցության Մառնեուլիի շտաբի նախագահ Ահմեդ Իմամկուլիևն ապրիլի 24-ին լուսանկար է հրապարակել՝ ձեռքով ցույց տալով «Գորշ գայլերի» նշանը՝ կից թողնելով «Բարև ընկերներ: Նրանց համար, ովքեր իրենց անհարմար են զգում» գրառումը։ Նա դա արել է այ բանից հետո, երբ Ուրուգվայում հայ ցուցարարներին ի պատասխան Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեքենայից քմծիծաղով ցուցադրել է եվրոպական որոշ երկրներում արգելված համարվող նույն խմբավորման ժեստը։

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ն դատապարտել է ահաբեկչական համարվող ժեստի կիրառման՝ Իմամկլուևի քայլը՝ բողոքի ակցիա կազմակերպելով «Եվրոպական Վրաստանի» գլխավոր գրասենյակի առջև։ ՀԿ-ի երիտասարդական միության վարչության անդամ Վրեժ Հարությունովը «Ալիքի» հետ զրույցում ընդգծեց, որ բարձրաձայնելով քաղաքական գործչի արարքը՝ պահանջում են, որ կուսակցությունը համապատասխան գործողություններ ձեռնարկի, հրապարակայնորեն պատժի Իմամկուլիևին, ով Վրաստանում «Մեծ Թուրան» է քարոզում։

Հայ համայնքային «Արձագանք» հարթակի ղեկավար Գիորգի Թումասյանը նշում է, որ Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կառույցները պետք է արձագանքեն դեպքին։

«Այս ժեստը կարելի է գնահատել որպես բաց սպառնալիք Վրաստանի հայությանը, դա նույնն է ինչ օրինակ հրեաների համար ֆաշիստական ժեստերը»։

Թումասյանը նշեց, որ հարցով դիմել են երկրի կառավարությանը, «Եվրոպական Վրաստան» կուսակցությանը և Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակին կից էթնիկ փոքրամասնությունների խորհրդին․

«Մեր քայլերն ուղղված են նման սադրիչ գործողությունների բացառմանը․ նման դեպքերը Վրաստանում հայ-ադրբեջանական կոնֆլիկտ են հրահրում։ Այժմ սպասում ենք այս կառույցների արձագանքին, համապատասխան պատասխան չստանալու դեպքում արդեն կդիմենք այլ մարմինների» -ասում է Թումասյանը։