ԱԺ նիստում զբաղված եք դեզինֆորմացիա տարածելով. Նիկոլ Փաշինյանը՝ Արման Սաղաթելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
Բոլորը

Ազգային ժողովի հատուկ նիստը շարունակվում է: ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ուշագրավ մի հայտարարություն: «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին։ Մերը թողած, ուզում ենք տերը լինել ուրիշի»,- Փաշինյանի ենթադրյալ խոսքերը մեջբերեց ՀՀԿ-ական պատգամավորը, ապա հետաքրքրվեց՝ թեկնածուն այսօ՞ր էլ նույն կարծիքի է։

Ի պատասխան Փաշինյանը պարզաբանեց, որ այդ մեջբերումը իր լուսանկարով սոցիալական ցանցերում տարածվում է արդեն հինգ տարի ու ավելին, նշվում է, որ այդ միտքը գրել է «Հայկական ժամանակի» կոնկրետ օրվա, կոնկրետ հոդվածում։

«Այս ընթացքում ես 15 անգամ հրապարակել եմ այդ օրվա համարի լուսապատճենը, որտեղ ձեր ասած որևէ նախադասություն գոյություն չունի։ Ցավում եմ, որ սա իմանալով, սոցիալական ցանցերում ակտիվ լինելով մի՞թե չեք նկատել այդ հոդվածի լուսապատճենը։ Եվ հիմա եկել եք Ազգային ժողովի նիստում զբաղված եք դեզինֆորմացիա տարածելով։ Եթե այդպես է, ուրեմն դուք ու ձեր թիմը կարող է կապ ունենալ այդ դեզինֆորմացիայի տարածման հետ։ Եթե դուք կամ որևէ մեկը մեր գործունեությունը ներկայացնի ազգային, պետական շահերին հակասող, ես ասում եմ, որ շատ լուրջ հիասթափություն է սպասվում»,- արձագանքեց վարչապետի թեկնածուն։

Մանրամասները՝ տեսանյութում: