Իսրայելից հայտնել են, որ Պուտինը Բեննեթից ներողություն է խնդրել Լավրովի խոսքերի համար

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Նավթալի Բեննեթի գրասենյակից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ներողություն է խնդրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերի համար։ Բեննեթն ընդունել է ներողությունը և շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ղեկավարին պարզաբանման համար, գրում է mk.ru-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինն ու Բեննեթը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, մասնավորապես, Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից մարդկանց տարհանումը։

Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հարցին, թե Պուտինն ու Բեննեթը քննարկե՞լ են, արդյոք, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները, պատասխանել է, որ զրույցի թեմաները թվարկված են Կրեմլի հաղորդագրության մեջ։ Դրանում, սակայն, նման թեմայի մասին չի նշվում։

Հիշեցնենք՝ Mediaset հեռուստաալիքի հաղորդավարը հարցազրույցի ժամանակ Լավրովին հարցրել է, թե որքանո՞վ է կապված Ուկրաինայի հասցեին նացիզմի վերաբերյալ Ռուսաստանի մեղադրանքներն այն բանի հետ, որ այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրեա է։

Ի պատասխան՝ Լավրովն ասել է․ «Նա (Զելենսկին) մի փաստարկ է առաջ քաշում. ի՞նչ նացիզմ կարող է լինել իրենց մոտ, եթե ինքը հրեա է։ Կարող եմ սխալվել, սակայն Ադոլֆ Հիտլերը ևս ուներ հրեական արյուն։ Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենավառ հակասեմականները, որպես կանոն, հենց հրեաներն են»։

Լավրովի խոսքերն Իսրայելում բուռն դժգոհություն են առաջացրել՝ դրանք որակելով աններելի և վրդովեցուցիչ։

Էմմա Չոբանյան