Կամայականությո՞ւն, թե հաստիքների կրճատում․ ֆիզարձակուրդից վերադարձած աշխատողն ազատվել է աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Նոյեմբերյանի համայնքապետարանի արդեն նախկին աշխատակից 27-ամյա Մարիամ Նալբանդյանը գործընկերուհուց է տեղեկացել, որ ազատված է աշխատանքից։

«Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ եղան, որտեղ գործող համայնքապետը, ում օրոք ես ընդունվել էի աշխատանքի, չվերընտրվեց։ Ես որոշեցի, որ ամեն դեպքում ուզում եմ մնալ և աշխատել նոր ղեկավարի հետ»,- նշում է Մարիամը։

Նա համայնքապետարանում աշխատել է 2018-ի սեպտեմբերից, հնարավոր ազատման մասին ծանուցվել է համայնքի խոշորացումից և ընտրություններից հետո։ Այդ ընթացքում երեխայի խնամքի արձակուրդում է եղել։ Ծանուցումը ստանալուց հետո խոսել է համայնքի նորընտիր ղեկավարի հետ՝ հայտնելով աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին։

«Ինքն ասաց, որ եթե դու քո դիմումի համաձայն դուրս չես եկել, խնդիր չկա։ Ես ոչ ոքի չեմ խնդրել հեռացնել։ Կմնաս, կաշխատես»,- պատմում է նա։

Համայնքի ղեկավարի հավաստիացումը ստանալուց հետո Մարիամը դադարեցրել է ֆիզարձակուրդն ու վերադարձել աշխատանքի, սակայն օրեր անց արդեն բանկային հաշվին հավելյալ գումար է ստացվել, որը, ինչպես պարզվել է հետագայում, աշխատանքից ազատվելու նպաստ է եղել․ «Զանգեցի ընկերուհուս, ասում եմ՝ սա ի՞նչ գումար է, ասաց՝ դե, էլ թաքցնելն իմաստ չունի, քեզ նորից չեն հրամանագրել, ազատվել ես։ Ամեն դեպքում, սպասեցի, որ ինձ գոնե կծանուցեն, այդ օրն անցավ, տեսա ոչ մեկի կողմից ոչինչ չեմ ստանում, զանգեցի աշխատակազմի ղեկավարին, հարցնում եմ՝ ինձ ինչո՞ւ են ազատել, ասում է՝ չգիտեմ, ես ոչնչից տեղյակ չեմ»։

Աշխատանքից ազատման մասին հրամանը չստանալով ու այդպես էլ չհասկանալով ազատման պատճառը՝ Մարիամը որոշել է գնալ ու տեղում հստակեցնել խնդիրը։

«Համայնքի նորընտիր ղեկավարի արձագանքը շատ բուռն էր․ ո՞նց թե քեզ գործից ազատել են։ Ու պատասխանը եղավ, որ անձնային մակարդակում ոչ մի խնդիր չկա, խնդիրը թիմի մեջ է։ Մինչև հիմա չեմ կարողանում գտնել այդ հարցի պատասխանը, թե ինչ է նշանակում՝ խնդիրը թիմի մեջ է»,- ասում է նա։

Աշխատանքային օրենսգրքում հստակ ամրագրված է, որ աշխատանքից ազատման հրամանի մեկ օրինակը պարտադիր տրվում է աշխատողին՝ 3 օրվա ընթացքում, հիշեցնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։ Ինչ վերաբերում է հաստիքների կրճատմամբ պայմանավորված ազատմանը, ԱԱՏՄ ներկայացուցչի խոսքով՝ այստեղ նախապատվության իրավունք ունեն երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակիցները։

Մարիամը դատարան դիմել չի ուզում․ ասում է՝ խուսափում է քաշքշուկից։ «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) ՀԿ-ի կողմից իրականացված Աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակի ուսումնասիրության արդյունքներով պարզ է դառնում, որ քաղաքացիների ընդամենը 2,7 %-ն է պատրաստ աշխատանքային վեճ ունենալու դեպքում դիմել դատարան, իսկ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ շուրջ 9 %-ը: Հարցվածների կեսից ավելին աշխատանքային վեճ ունենալու դեպքում կդիմի անմիջական ղեկավարին, 5 %-ը՝ լրատվամիջոցներին, իսկ 9,2  %-ը որևէ քայլ չի ձեռնարկի  խախտված աշխատանքային իրավունքների վերականգնման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան