Պղնձի խտանյութի արտահանման պետական տուրքը հանվում է. նոր որոշում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
Բոլորը

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 34 հարց, որից 32-ը չի զեկուցվում, 4 հարց գաղտնի է:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը Կառավարության նիստում ներկայացրեց նախագիծ, որը մետաղական հանքավայրերի շահագործման համար սահմանված ռոյալթիների համակարգն ավելի արդար և արդյունավետ դարձնելու նպատակ ունի:

«Ռոյալթիները հարկի բնույթի այն լրացուցիչ վճարներն են, որոնք ընդերքօգտագործման իրավունք ունեցող կազմակերպությունները վճարում են բացի այն հարկերից և վճարներից, որոնք վճարվում են այլ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից:

Մետաղական հանքեր շահագործող կազմակերպությունների համար հանրագումարային վճարները վերջին անգամ վերանայվել էին անցյալ տարվա աշնանը՝ մետաղական խտանյութերի արտահանման համար պետական տուրք սահմանելու եղանակով:

Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ մետաղների միջազգային գները 2021 թվականի էականորեն բարձրացել են՝ ավելացնելով մետաղական հանքավայրերի շահութաբերությունը»,- նշեց նախարարը:

Խաչատրյանի խոսքով՝ անհրաժեշտություն էր առաջացել լրացուցիչ վճարների միջոցով ավելացնել նաև պետությանը մասհանվող մասը:

«Այսօր սահմանված պետական տուրքերի մեծությունը կախված չէ մետաղների գների փոփոխություններից: Դրանց հնարավոր նվազեցման դեպքում, երբ կազմակերպությունների շահույթները կնվազեն, կարող են վճարունակության ռիսկեր առաջանալ այդ կազմակերպությունների համար, իսկ հետագա գների ավելացման դեպքում ավելի բարձր շահույթներից, տուրքերից հավելյալ եկամուտներ չեն ստացվի, քանի որ տուրքերը հաշվարկվում են արտահանման ֆիզիկական ծավալների հիման վրա: Պետական տուրքի համակարգի պարագայում հաշվի չեն առնվում նաև հանքարդյունաբերության կազմակերպություններում կատարվող ծախսերի հնարավոր փոփոխությունները, հետևաբար նաև՝ տնտեսական գործունեության շահութաբերության աստիճանի փոփոխությունը»,- ասաց Խաչատրյանը:

Այս պայմաններում, ըստ նախարարի, հանքարդյունաբերության ոլորտի զարգացման համար կայուն և կանխատեսելի միջավայր ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է ներդնել այնպիսի համակարգ, որն ավելի շատ է կախված ֆինանսական արդյունքներից և երաշխավորում է ոլորտում ստեղծվող նոր արժեքից արդարացի մասհանում պետական բյուջե:

«Առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը և ռոյալթիի համակարգը վերանայել, պետական տուրքերի փոխարեն կիրառել ռոյալթիների նոր՝ հավելյալ բաղադրիչ, որը կիրառվում է այն ժամանակ, երբ կազմակերպությունների շահույթները գերազանցում են որոշակի շեմը: Արդյունքում մինչև 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի ավելացում չի լինի այն ռոյալթիների նկատմամբ, որոնք գործում էին մինչև պետական տուրքերի կիրառությունը»,- նշեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: