Մենք այլևս չենք երազում ազատ և երջանիկ Հայաստանի մասին, մենք ապրում ենք ազատ և երջանիկ Հայաստանում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Վաղը՝ մայիսի 1-ն է և չափազանցրած չենք լինի, եթե ասենք՝ աշխարհի ուշադրությունը կենտրոնացված է Հայաստանի և նրա մայրաքաղաք Երևանի վրա: Կարծես վաղը տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը»,- այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում հայտարարեց Հանրապետական կուսակցության իշխանության դեմ պայքարող ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ հայ ժողովրդին իսկապես հաջողվեց վերջին 15 օրերի ընթացքում Հայաստանը դարձնել աշխարհի ամենաքննարկվող թեմաներից մեկը. «Հիմա մեր երկիրն այլևս մոռացված և հեռավոր մի անկյուն չէ, մեր երկիրը մի տեղ է, որտեղ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք զարմացնում, սովորեցնում և հիացնում են աշխարհին, ինչպես նաև մտածելու տեղ են տալիս աշխարհին: Ահա սա է մեր պատկերացրած Հայաստանը, ահա սա է մեր պատկերացրած հայ ժողովուրդը, որը գտել է իր ստեղծարար ոգին և ուժը և այլևս երբեք չի կորցնի: Հայաստանը սրանից հետո լինելու է ամենակենտրոնական տեղերից մեկը»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր առավոտյան ԱԺ «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու. «Ժամը 18:00-ին ավարտվեց առաջադրման ժամկետը և պարզվեց՝ որևէ այլ թեկնածու չի առաջադրվել: Ազգային ժողովի չորս խմբակցություններից երեքը հայտարարել են՝ պաշտպանելու են իմ թեկնածությունը, իսկ ՀՀԿ-ական մեծամասնությունը հայտարարել է, թե չի խոչընդոտելու այդ ընտրությանը, այնպես որ՝ շատ մեծ է հավանականությունը, որ վաղը ձեր կողմից առաջադրված թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»:

Ընդդիմադիր գործիչն ասաց՝ թեև շատերին թվում էր՝ սա է լինելու վերջին շրջանի կարևոր իրադարձությունը, բայց նշեց՝ պետք է արձանագրել՝ ամենակարևոր իրադարձությունը տեղի է ուենցել օրեր առաջ, երբ բոլորին ակնհայտ էր՝ Հայաստանում կա ժողովուրդ, որը կանգնել և իր ձեռքն է վերցրել իրեն պատկանող իշխանությունը:

«Բացարձակ էական չէ՝ ով կլինի Հայաստանի վարչապետ, էականն այն  է, որ կա երկրի ղեկը սեփական ձեռքը վերցրած ժողովուրդ, ամենակարևորն այն է, որ երկրում կա ժողովուրդ, որը գիտի, թե ինչ  է պետք անել, եթե երբևէ որևէ իշխանություն Հայաստանում փորձի լկտիանալ և տեղը չբերել սեփական ժողովրդին: Ահա սա է գլխավոր իրադարձությունը: Կա ժողովուրդ , կա քաղաքացի, որը հստակ ասում է՝ մենք ենք տերը մեր երկրի»,- շարունակեց պատգամավորը:

Ըստ նրա՝ սա է իրենց իրականացրած թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխության ամենակարևոր արդյունքը, որը ոչ թե կարգախոս է , այլ կոնկրետ քաղաքական իրողություն: «Հայաստանում դեռ իրար հետևից կգան և կգնան վարչապետեր, Ազգային ժողովներ, կառավարույթուններ, բայց Հայաստանում չի փոխվի ամենահիմնականն ու ամենակարևորը՝ ՀՀ -ում թևածելու է այն կարգախոսը, որ դուք վանկարկում եք՝ մենք ենք տերը մեր երկրի: Ես հիմա հասկացա՝ բացարձակ կարևոր չէ, թե ինչ կունենա վաղն ԱԺ-ում, էականն այն է, որ հայ ժողովուրդը հաղթել է, և այդ հաղթանակն անշրջելի է և այդ հաղթանակը չի կարող կասկածի տակ դնել ոչ ոք»,- ընդգծեց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վաղը Հանրապետության հրապարակում պետք է տեղի ունենա տոնախմբություն, և հայ ժողովուրդը պետք է տոնի իր սեփական և անշրջելի հաղթանակը:

«Ես բոլոր  քաղաքացիներին կոչ եմ անում առավոտյան ժամը տասնմեկից հավաքվել Հանրապետության հրապարակում և տոնել սեփական հաղթանակը հուսահատության նկատմամբ, արտագաղթի, թուլության, անորոշության, նկատմամբ: Հիմա հստակ է՝ մեր երազանքները սկսում են իրականանալ, մենք այլևս չենք երազում ազատ և երջանիկ Հայաստանի մասին, մենք ապրում ենք ազատ և երջանիկ Հայաստանում: Վաղը Հայաստանի բոլոր մազրերից, քաղաքներից և գյուղերից հավաքվում են Հայաստանի հրապարակում հստակ արձանագրելու՝ երկրի տերն են»,- եզրափակեց ընդդիմադիր շարժման առաջնորդը:

Շողիկ Գալստյան