Բաքվում ԵՄ դեսպանը հայտարարել է, որ ցանկանում են ընդլայնել էներգետիկ և առևտրային համագործակցությունը Ադրբեջանի հետ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ԵՄ-ն շահագրգռված է Ադրբեջանի հետ էներգետիկ և առևտրային համագործակցության ընդլայնմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասել է Բաքվում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն։

«Հարավային գազային միջանցքը շատ կարևոր համատեղ նախագիծ է։ Էներգետիկ համագործակցությունը պետք է է՛լ ավելի ընդլայնվի, դրանում շահագրգռված է ԵՄ-ն»,- ասել է Միխալկոն։

Նա նշել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է նաև Ադրբեջանի հեռ առևտրային համագործակցության ընդլայնման հարցում։

«ԵՄ-ն Ադրբեջանի համար մնում է թիվ մեկ շուկան։ Ադրբեջանի արտահանման 51%-ն ուղղվում է եվրոպական շուկա։ 2021 թվականի ցուցանիշներով մենք հասել ենք նախահամաճարակային մակարդակին։ Մենք ցանկանում ենք ընդլայնել առևտրային համագործակցությունն Ադրբեջանի հետ, որ ավելի շատ ադրբեջանական ապրանքներ հասնեն եվրոպական շուկաներ, և հուսով ենք՝ նոր համաձայնագիրը կնպաստի դրան»,- ասել է ԵՄ դեսպանը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ եվրոպացի դիվանագետը նշել է, որ Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը նպաստում է դրանց կարգավորմանը։

«ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կառուցմանը, և այս նախաձեռնության վերջնական նպատակը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումն է»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ ԵՄ-ն ականազերծման հարցում ևս համագործակցում է Ադրբեջանի հետ։ Այս հարցում ֆինանսական փաթեթի չափը կազմում է 2 մլն եվրո։

Էմմա Չոբանյան