Եվրախորհրդի ղեկավարը խոստացել է շուտով ազդանշան տալ ԵՄ ընդլայնման հնարավորության վերաբերյալ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Մոլդովա կատարած այցի ժամանակ մեկնաբանել է ԵՄ հնարավոր ընդլայնումը։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը՝ հղում կատարելով տեղական NewsMaker հրատարակությանը։

Գնահատելով Մոլդովայի՝ ԵՄ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու արագացված հնարավորությունը՝ Միշելը խոստովանել է, որ այդ գործընթացը բարդ է։

«Կարևոր է, որ ԵՄ-ն ունենա հստակ տեսլական կազմակերպությանն անդամակցության գործընթացի վերաբերյալ, սա շատ բարդ քննարկում է տարբեր պատճառներով։ Դուք տեսնում եք, որ ԵՄ-ն բարդ կառույց է, կա վետոյի իրավունք, կարևոր է, որ մենք հստակեցնենք, թե ինչ ենք ցանկանում ապագայում»,- ընդգծել է Միշելը։

Միաժամանակ, ԵՄ Խորհրդի ղեկավարը հավելել է, որ Եվրամիության ընդլայնումը քաղաքական գործիք է, ուստի պահանջում է քննարկում։ Եվրոպան առաջիկա երկու ամսում կկարողանա ազդանշան տալ ընդլայնման հնարավորության մասին։

«Ես համոզված եմ, որ մոտակա երկու ամիսը մենք կկարողանանք ազդանշան տալ այն մասին, թե ինչ ապագա ունի ԵՄ ընդլայնումը»,- հավելել է Միշելը։

Իր հերթին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն նշել է, որ շուտով իշխանությունները ԵՄ-ին կփոխանցեն հարցաթերթիկի երկրորդ մասը, որը կորոշի երկրի պատրաստակամությունը ԵՄ-ին անդամակցության հարցում։ Ավելի վաղ Միշելը հայտարարել է, որ ԵՄ-ն Մոլդովային կտրամադրի հավելյալ ռազմական սարքավորումներ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների ֆոնին։

Տաթև Ֆռանգյան