Պարեկների ծառայության անցած շաբաթվա արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ապրիլի 26-ից մայիսի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1775 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 156 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 92, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 152 անձ։ 52 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 13-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 9-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 7-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 4-ը՝ առանց համարանիշերի, 137-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 958-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 3 հետախուզվողի, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 47 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 668 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 48 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 20, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 59 անձ։ 2 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 5-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 5-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 43-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 309-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 10 անձի։

Նույն ժամանակահատվածում Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 655 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 43 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 14, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 64 անձ։ 3 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 8-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 45-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 381-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 13 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։