ՀՀԿ-ական Ռուսլան Բաղդասարյանն ապօրինի գույքի բռնագանձման գործով Դատախազություն է հրավիրվել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման գործերով շահագրգիռ անձ հանդիսացող Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին և նրա հետ փոխկապակցված անձ Արմինե Հարությունյանին ծանուցագրեր է ուղակել։

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքից։

ՀՀ գլխավոր դատախազությունը Բաղդասարյանին ծանուցել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դավիթաշենի նախկին ղեկավարը և նրա հետ փոխկապակցված Հարությունյանը մայիսի 5-ին պետք է ներկայանան Դատախազության համապատասխան վարչություն՝ ուսումնասիրությանը ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու համար։

Նշենք, որ ՀՀԿ-ական Ռուսլան Բաղդասարյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք՝ 2012 թվականին և այդ պաշտոնին մնացել մինչև 2018 թվականի հոկտեմբերը։

Բացի այդ՝ 2019 թվականին Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Ոստիկանությունը Դավթաշենի նախկին համայնքապետի աշխատակազմում մոտ 42 մլն դրամի չարաշահում էր բացահայտել:

Ըստ ոստիկանության՝ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները 2009-2018 թվականների ընթացքում թաղապետարանում տարբեր հաստիքների են հրամանագրվել, աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել: Ոստիկանության պարզաբանմամբ՝ այդ մարդկանց անվամբ դուրս է գրվել շուրջ 42 միլիոն դրամ աշխատավարձ:

 

Ռոզա Վարդանյան