Հակոբ Արշակյանը մասնակցել է ՀԾԿՀ-ի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 2-ին նշել է հիմնադրման 25-ամյակը:

Ինչպես հայտնում են Ազգային ժողովից, տոնական միջոցառմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Կառավարության ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ հանրային ծառայության կարգավորումն ունի սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն, եւ հանձնաժողովի գործունեությունն առնչվում է երկրի յուրաքանչյուր քաղաքացուն, յուրաքանչյուր տնտեսվարողին, պետության շահերին:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր շնորհավորական խոսքում ընդգծել է հանձնաժողովի կարեւոր դերակատարությունը պետության զարգացման գործում, որն, ըստ էության, կատարում է հանրության, բիզնեսի եւ Կառավարության միջեւ կարգավորող դեր:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ շատ ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, փոստային, ջրային, հեռահաղորդակցության ոլորտները, պետության ուղիղ ներազդումը շատ ռիսկային է, որովհետեւ այստեղ ներկայացված են հանրային, բիզնես եւ պետական շահերը: «Հանձնաժողովի գործունեությունն այս տեսանկյունից մեծապես կարեւորվում է»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Բարձր գնահատելով հանձնաժողովի ներկա նախագահի ու անդամների գործունեությունը՝ ԱԺ փոխնախագահը մաղթել է նորանոր հաջողություններ կարեւոր դերակատարման մեջ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, ներկայացրել է կառույցի 25-ամյա գործունեությունը: