«Թե՛ արտաքին, թե՛ ներքին իրավիճակում կայունացման միակ անփոխարինելի գործոնը Նիկոլ Փաշինյանն է»․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն արտահերթ ընտրությունների մասով տրամաբանական շարունակությունն էր այն բանի, ինչ նա ասել էր ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանի հետ կարճ հանդիպումից հետո և իհարկե, արտահերթ խորհրդարանական ընտրությունները մի քանի առումներով պարտադիր են։ Առաջինը՝ ինչպես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասաց, եկել է իշխանությունը ժողովրդին փոխանցելու տարբերակը քննարկելու, ժողովրդին փոխանցել չի նշանակում իշխանությունը Նիկոլ Փաշինյանին փոխանցել և դրանով ավարտել։ Նիկոլ Փաշինյանն իրավացի է՝ նպատակը իշխանությունը ժողովրդին փոխանցելն է, և դա հնարավոր է միայն և միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ՄԱՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը։

Ըստ նրա, արտահերթ ընտրություններ անցկացնելու մյուս կարևոր պատճառը քաղաքական իրավիճակի արմատապես փոփոխվելն է, որին հասել են Նիկոլ Փաշինյանն ու աջակիցները․ «Եթե անգամ մեր ներկայիս խորհրդարանը ձևավորված լիներ լեգիտիմ օրենքի շրջանակներում, ինչն այդպես չէ, միևնույնն է, արտահերթ ընտրություններ պետք էին երկրի քաղաքական իրականությունը ճշգրիտ արտացոլելու համար։ Երկրորդ պատճառը՝ Նիկոլ Փաշինյանին հարկավոր է քաղաքական հենարան, թիմ»։

Սաֆարյանի խոսքով՝ մենք բավականին անկայուն և զգայուն վիճակում ենք գտնվում, անցումային փուլն ավարտված չէ և թե՛ արտաքին, թե՛ ներքին իրավիճակում կայունացման միակ անփոխարինելի գործոնը Նիկոլ Փաշինյանն է։ Քաղաքագետը նաև անդրադարձավ շարժման մեկնարկին, ընթացքին և գրանցած արդյունքներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան