Բռնության դեպքերը 2 բնույթի են եղել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այսօր առավոտյան ժամը 08։30-ից ընդդիմությունը անհնազանդության ակցիաներ է իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փորձելով կաթվածահար անել կենտրոնական փողոցների երթևեկությունը։ Այդ ընթացքում ոստիկանությունը շուրջ 200 քաղաքացու է բերման ենթարկել, գրանցվել են նաև բռնության դեպքեր։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր հրավիրած ասուլիսում նշեց, որ անհնազանդության ակցիաների ընթացքում բռնության 2 բնույթի դեպքեր են արձանագրվել։

«Ցուցարարների և այլ քաղաքացիների, հիմնականում վարորդների միջև, եղել են վիճաբանություններ, որոնք երբեմն հասել են բռնության: Նման դեպքեր արձանագրվել են մինչև ոստիկանության դեպքի վայր ժամանելը:

Ինչ վերաբերում է ոստիկանության կողմից բռնության դեպքերին, ապա մի քանի դեպք է արձանագրվել: Ոստիկանության կողմից չեն կիրառվել հատուկ միջոցներ: Ոստիկանության կողմից հիմնականում կիրառվում է ֆիզիկական ուժ: Ցավոք ոչ բոլոր դեպքերում է ոստիկանը բանավոր ներկայացնում իր պահանջները, հետո նոր կիրառում ֆիզիկական ուժ: Եղել են դեպքեր, երբ ոստիկանները առանց նախազգուշացման դիմել են ֆիզիկական ուժի:

Առավել խնդրահարույց երկու իրավիճակ է արձանագրվել. Աբովյան – Սայաթ-Նովա խաչմերուկում մեկ քաղաքացու ինքնագիտակցություն է վատացել, և երկրորդ՝ քաղաքացու նկատմամբ բռնություն է կիրառվել բերման ենթարկելիս, ոստիկանության ծառայողն անտեղի երեք անգամ բռունցքով հարված է հասցրել քաղաքացուն»,- նշեց Իոաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։