Մինչև 100․000 մարդ դեռ կարող է լինել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Շուրջ երկու ամիս տևած պաշարումից հետո ուկրաինական Մարիուպոլի պողպատի գործարանում ապաստանած խաղաղ բնակիչները շաբաթավերջին սկսել են տարհանվել: Այս մասին հայտնել են տեղի պաշտոնյաները՝ նշելով, որ քաղաքի այլ վայրերում ապաստանած մարդկանց նույնպես պետք է թույլատրվի հեռանալ, գրում է VOA-ն:

Կիրակի ուկրաինական ուժերի կողմից համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ տարեց կանայք և փոքր երեխաներով մայրերը մագլցում են «Ազովստալ» գործարանի փլատակների վրայով և նստում ավտոբուս: Ակնկալվում է, որ երկուշաբթի ավելի քան 100 խաղաղ բնակիչ կժամանի Ուկրաինայի կողմից վերահսկվող Զապորոժիե քաղաք, նախօրեին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Պողպատի գործարանի ուկրաինացի պաշտպանները կոչ են արել միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին և Կարմիր խաչին, ապահովել տարհանվածների անվտանգությունը։

Ազովի գնդի փոխհրամանատար Սվյատոսլավ Պալամարը Associated Press-ին ասել է, որ երաշխիքներ են անհրաժեշտ «երրորդ կողմի՝ քաղաքական գործիչների, համաշխարհային առաջնորդների կողմից, որոնք կբանակցեն ռուսական կողմի հետ՝ մեզ այստեղից հանելու համար»։ «Ազովստալ»-ի մեկ այլ պաշտպան ասել է, որ ռուս զինվորականները կիրակի վերսկսել են գործարանի հրթիռակոծումը, երբ ավարտվել է մի խումբ խաղաղ բնակիչների տարհանումը:

Ուկրաինայի Ազգային գվարդիայի 12-րդ օպերատիվ բրիգադի հրամանատար Դենիս Շլեգան կիրակի հեռուստահարցազրույցում ասել է, որ մի քանի հարյուր խաղաղ բնակիչներ դեռևս արգելափակված են գործարանում, ինչպես նաև մոտ 500 վիրավոր զինվորներ և «շատ դիակներ»։

«Մի քանի տասնյակ փոքր երեխաներ դեռ մնում են գործարանի տակ գտնվող բունկերում»,- ասել է Շլեգան:

Մինչև 100․000 մարդ դեռ կարող է լինել Մարիուպոլում, ներառյալ՝ շուրջ 2,000 ուկրաինացի մարտիկներ, որոնք թաքնված են խորհրդային ժամանակներին կառուցված հսկայական պողպատի գործարանում: Սա քաղաքի միակ հատվածն է, որը գրավված չէ ռուսական զորքերի կողմից։

Սվյատոսլավ Պալամարը Associated Press-ին ասել է, որ պողպատի գործարանում վիրավորներից մի քանիսին դժվար է հասնել:

«Փլատակներ են։ Մենք հատուկ տեխնիկա չունենք։ Զինվորների համար դժվար է մերկ ձեռքերով տոննաներ կշռող սալաքար բարձրացնել։ Մենք լսում ենք մարդկանց ձայները [ավերված շենքերի ներսում], ովքեր դեռ ողջ են»,- ասել է նա։

Տաթև Ֆռանգյան