ՀՀ-ում կներդրվի աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման ու հաշվառման համակարգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ-ում կներդրվի աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման ու հաշվառման համակարգ։ Այս մասին Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվան նվիրված ասուլիսին ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը։

«2023-ի հուլիսից պետական մարմինները կանցնեն էլեկտրոնային պայմանագրերի կնքման, իսկ 2025 թվականին ոչ պետական հատվածը, որը, ըստ էության, կապահովի աշխատանքային իրավունքների վերահսկելիության մակարդակը և շատ ավելի թափանցիկ կդարձնի ԱԱՏՄ-ի կողմից կատարվող աշխատանքները»,- ընդգծեց Հակոբյանը:

Նրա հավաստմամբ՝ թղթային տարբերակով աշխատանքային պայմանագրեր կնքելու ժամանակ որոշակի խոչընդոտներ են առաջանում ԱԱՏՄ-ի կողմից վերահսկողություն իրականացնելու տեսանկյունից:

«Շատ են լինում դեպքերը, երբ դիմումներ ենք ստանում վերջնահաշվարկ չկատարելու, սահմանված ժամկետներում աշխատավարձ չվճարելու վերաբերյալ, և պարզվում է՝ աշխատանքային պայմանագիր կնքված չի եղել: Այդ դեպքում տեսչական մարմինը զրկվում է վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից, և չենք կարողանում կարգադրագիր արձակել: Իսկ էլեկտրոնային հարթակի ներդրմամբ տեսչական մարմինը կունենա տվյալների հսկայական բազա, հնարավոր է բացահայտվեն անօրինական աշխատանքի դեպքեր»:

Մանրամասները՝ տեսանյութում։