Ռուսաստանում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 200 մարդ է ձերբակալվել

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ռուսաստանի 18 քաղաքներում մայիսմեկյան ակցիաների ժամանակ ավելի քան 200 մարդ է բերման ենթարկվել։ Նման տվյալներ է հրապարակել «ОВД-Инфо» իրավապաշտպան նախագիծը։ Ձերբակալվածների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ յուրաքանչյուր քաղաքում մոտ 80 մարդ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Շատերը միայնակ պիկետներ են անցկացրել մայիսմեկյան և հակապատերազմական կարգախոսներով պաստառներով: Մոսկվայում Դմիտրի Սիլինին բերման են ենթարկել Պուշկինսկայա հրապարակում, ում ձեռքին եղել է «Խաղաղություն, աշխատանք, մայիս» գրությամբ պաստառ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Նովայա գազետա»-ի լրագրողներ Ելենա Լուկյանովան և Անդրեյ Դուշուտինն էլ բերման են ենթարկվել Սանկտ Պետերբուրգում, երբ նկարահանվել է նկարչուհի Ելենա Օսիպովայի հակապատերազմական ակցիան, որը պարբերաբար պիկետներ է անցկացնում իր նկարների ցուցադրությամբ։

Սանկտ Պետերբուրգում՝ Վասիլևսկի կղզում, բերման են ենթարկել Աննա Անիսիմովային, որն իրեն ձեռնաշղթաներով կապել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի պատկերով հեռուստացույցին։

Նովոսիբիրսկում և Եկատերինբուրգում էլ բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ։ Ձերբակալություններ են տեղի ունեցել նաև Նիժնի Նովգորոդում, Կիրովում, Պերմում, Յարոսլավլում և մի շարք այլ քաղաքներում։

Տաթև Ֆռանգյան