ԱՄՆ Կոնգրեսում նշվել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Միացյալ Նահանգների Կոնգրեսում ապրիլի 27-ին ամերիկահայ կառույցների, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի ջանքերով կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Ոգեկոչման միջոցառմանը մասնակցում էին ամերիկացի կոնգրեսականներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ամերիկահայ համայնքի շրջանակներ, հոգևորականներ ու իրավապաշտպաններ: Միջոցառման հատուկ հյուրերից էին Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը, ԱՄՆ Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի նախագահ Նադին Մաենզան: Միջոցառումը վարում էր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի աշխատակից Խաչիկ Մուրադյանը:

Ելույթով հանդես եկող մի շարք կոնգրեսականներ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և կարևորում ԱՄՆ-ի ու աշխարհի երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

«Մենք հավաքվել ենք այստեղ՝ հիշելու պատմությունը, Հայոց ցեղասպանությունը, դա իսկապես լավ հնարավորություն է՝ կրկին բարձրաձայնելու՝ «այլևս երբեք», – նշել է ԱՄՆ սենատոր Վան Հոլենը՝ ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման գործում:

Կոնգրեսական Ջոն Սարբանեսն էլ իր հերթին շեշտել է. «Այժմ բոլորիս պարտականությունն է վստահ լինել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթական ծրագրերը լինեն խորաթափանց, բազմաշերտ և ազդեցիկ, որքան հնարավոր է»:

Միջոցառման բանախոսների թվում էր նաև ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, ով իր խոսքում ընդգծել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զարգացման ու անվտանգության կարևորությունը, քանի որ վերջիններս, ըստ կոնգրեսականի, կիսում են ԱՄՆ-ի ժողովրդավարական արժեքները: Նա շեշտել է, որ չնայած Հայոց ցեղասպանությունը ստացել է ճանաչում ԱՄՆ-ի իշխանությունների կողմից, սակայն պայքարն այս ուղղությամբ շարունակվում է:

Իր հերթին կոնգրեսական Աննա Էշուն իր ելույթում կարևորել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործունեությունը՝ նշելով, որ այս տարի լրանում է հանձնախմբի կազմավորման 30-ամյակը: Այն հիմնվել է նաև Ցեղասպանության հիմնախնդիրը բարձրաձայնելու համար, ասել է կոնգրեսականը:

Ելույթ ունեցողների շարքում էր նաև հայկական հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիերը, ով նաև ունի հայկական արմատներ: Իր խոսքում կոնգրեսական Սփիերը կարևորեց ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունման փաստը:

՛՛Եղել են ժամանակներ, երբ կասկածում էինք, որ դա հնարավոր է, նշել է կոնգրեսականը՝ ընդգծելով, որ չափազանց կարևոր է գիտակցել, որ անհրաժեշտ է շարունակել առաջ շարժվել՛՛:

Բացի վերոհիշյալ կոնգրեսականներից, ելույթներով հանդես եկան կոնգրեսականներ Ջիմ Կոստան, Քերոլին Մալոնին, Բրեդ Շերմանը և այլ օրենսդիրներ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, հայկական և ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, ինչպես նաև ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը: